հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Գնել Սանոսյան (հոկտեմբերի 7, 1983[1], Ծակքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ պետական և քաղաքական գործիչ, աշխարհագրագետ, բնապահպան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (02.08.2021)[2], Գեղարքունիքի նախկին մարզպետ[3]։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ է։
Գնել Սանոսյան | ||
| ||
---|---|---|
2021թ-ի օգոստոսի 2 | ||
| ||
2018 - 2021 | ||
| ||
2018թ հունիս - 2018թ հոկտեմբեր | ||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (2006) | |
Մասնագիտություն՝ | աշխարհագրագետ, բնապահպան, պետական գործիչ և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | հոկտեմբերի 7, 1983[1] (40 տարեկան) | |
Ծննդավայր | Ծակքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | |
Քաղաքացիություն | Հայաստան | |
2000-2004 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով աշխարհագրություն մասնագիտության բակալավրի աստիճան։
2004-2006 թթ. սովորել է նույն ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան (մասնագիտացումը՝ բնօգտագործում և բնապահպանություն)։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
2004-2010 թվականներին որպես աշխարհագրության ուսուցիչ աշխատել է «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թվականներին որպես դասախոս աշխատել է Երևանի հյուսիսային համալսարանում[3]։ 2006-2018 թվականներին աշխատել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս։ 2018 թվականի հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ բնապահպանության փոխնախարար[4]։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ[5], 2021 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.