Գնեոս Պոմպեոսի արշավանքը Վիրքի և Աղվանքի դեմ
From Wikipedia, the free encyclopedia
Գնեոս Պոմպեոսի վիրա-աղվանական արշավանք, Հռոմեական հանրապետության եռապետ Գնեոս Պոմպեոսի արշավանքը Արտաշեսյանների գերագահությունն ընդունած Վիրքի և Աղվանից թագավորության դեմ, որն ընթանում է մ․թ․ա․ 65 թվականին՝ Միհրդատյան երրորդ պատերազմի շրջանակներում՝ հայ-հռոմեական պատերազմներից հետո։ Ռազմական գործողությունները գլխավորապես տեղի էին ունենում վրացական կողերում՝ Քարթլիում, Կողքիսում և հարակից տարածքներում։ Քննարկվող ժամանակաշրջանում Հռոմեական հանրապետությունը ձգտում էր ընդլայնել իր ազդեցության աշխարհագրական սահմանները և լիարժեք գերիշխանության հասնել Մերձավոր Արևելքում։
Պատկեր:- | |
Թվական | մ․թ․ա․ 65 թվական |
Մասն է | Միհրդատյան պատերազմներ |
Վայր | Հայկական լեռնաշխարհ |
Արդյունք | Վիրքի և Աղվանքի հպատակեցում
|
Հակառակորդներ | |
Հռոմեական հանրապետություն | Վիրք
Արտաշեսյանների թագավորություն |
Հրամանատարներ | |
Գնեոս Պոմպեոս | Արտակ Ա |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Միհրդատյան Պոնտոսի նվաճումից և Մեծ Հայքի թագավոր Տիգրան Բ Մեծի հետ դաշնակցային պայմանագրի կնքումից հետո, հռոմեացիները երթով շարժվում են դեպի Վիրք և Աղվանք[1]։ Բացի նվաճողական ձգտումներից՝ հռոմեացիները Իբերիայի թագավորության նկատմամբ տածում էին թշնամական վերաբերմունք։ Դա պայմանավորված էր Պոնտոսի հետ Վիրքի դաշնակցային հարաբերություններով, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության գերագահության տակ գտնվելու իրողությամբ։ Պոմպեոսի ներխուժման ժամանակ Վիրքում իշխում էր Արտաշեսյանների ժառանգորդ Արտակ Ա-ը, որը գահը ժառանգել էր Տիգրան Մեծի կողմից Իբերիայի թագավորության հպատակեցումից հետո։