Գործողություն
From Wikipedia, the free encyclopedia
Գործողություն, հարաբերականորեն անկախ ու ամբողջական արտաքին-շարժողական կամ ներհոգեկան գործընթաց (օրինակ արտացոլման, ուշադրության, զգայաշարժողական, հիշողության, կամային և այլն), որն ունի որոշակի նպատակ, բայց որի դրդապատճառը ինքնուրույն չէ, այլ ենթարկվում է այն գործունեության դրդապատճառների խմբին, որի կազմի մեջ մտնում է այդ գործունեությունը։ Նույն գործողությունը կարող է մտնել գործունեության մի շարք տեսակների և հմտությունների կազմի մեջ։ Գործողությունը կազմված է շարժումներից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գործողություն (այլ կիրառումներ)