![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/Gustav_von_Schmoller_by_Rudolf_D%25C3%25BChrkoop_1908.jpg/640px-Gustav_von_Schmoller_by_Rudolf_D%25C3%25BChrkoop_1908.jpg&w=640&q=50)
Գուստավ ֆոն Շմոլլեր
From Wikipedia, the free encyclopedia
Գուստավ ֆոն Շմոլլեր (գերմ.՝ Gustav von Schmoller, (German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈʃmɔlɐ]]] ( լսել). հունիսի 24, 1838(1838-06-24)[1][2][3][…], Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ - հունիսի 27, 1917(1917-06-27)[1][2], Bad Harzburg, Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), գերմանացի տնտեսագետ, պատմաբան, պետական և հասարակական գործիչ, տնտեսագիտության պատմական դպրոցի ներկայացուցիչ։ Մշակել է պետական սոցիալիզմի տեսությունը։
Գուստավ ֆոն Շմոլլեր Gustav von Schmoller | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 24, 1838(1838-06-24)[1][2][3][…] |
Ծննդավայր | Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ |
Մահացել է | հունիսի 27, 1917(1917-06-27)[1][2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Bad Harzburg, Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա |
Գերեզման | Կայսեր Վիլհելմի հուշատակ գերեզման |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թյուբինգենի համալսարան |
Գիտական աստիճան | doctorate in Political Science and Economics? |
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Հալլե-Վիտենբերգի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան և HU Berlin |
Ծնողներ | հայր՝ Friedrich von Schmoller? |
Զբաղեցրած պաշտոններ | Պրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ և Պրուսիայի պատմագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա |
![]() |
Եղել է առաջատար Sozialpolitiker (սոցիալական ուղղվածություն ունեցող քաղաքականություն վարելու գաղափարի ջատագով), Verein für Socialpolitik-ի՝ գերմանական տնտեսագիտական ընկերակցության հիմնադիր և երկարամյա ղեկավար (այդ ընկերակցությունը մինչև օրս գործում է)[4]։
Շմոլլերն իր գլխավոր նպատակն է համարել պրուսական միապետությունն ու բյուրոկրատիան հաշտեցնել լիբերալ (ազատական) պետության գաղափարի հետ և այն համալրել պառլամենտարիզմի լավագույն տարրերով՝ հասարակական բարեփոխումներ իրականացնելու նպատակով[5][6]։