From Wikipedia, the free encyclopedia
Գուրգեն (Ջորջես) Մեծատուրյան (ֆր.՝ Kourkène Medzadourian) (հուլիսի 10, 1908, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 27, 1996, Իվրի սյուր Սեն[1]), Ֆրանսիայում հիմնադրված «Հայ Արի» հայ սկաուտների միության հիմնադիրը։
Գուրգեն Մեծատուրյան արմտ. հայ.՝ Գուրգէն Մեծատուրեան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1908 |
Ծննդավայր | Օսմանյան կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1996 (88 տարեկան) |
Մահվան վայր | Իվրի սյուր Սեն[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Անրի IV լիցեյ և Փարիզի բժշկության դպրոց |
Մասնագիտություն | բժիշկ-գրող և բժիշկ |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ |
Սկաուտիզմը Հայաստանում հիմնադրվել է 1912 թվականին, այնուհետև զարգացել է արտասահմանի փախստականների շրջանում, ովքեր վերապրել էին 1915-1916 թվականների Հայոց ցեղասպանությունը, և նրանց շրջանում, ովքեր հեռացել էին իրենց երկրում տեղի ունեցած կոմունիստական օկուպացիայից, ինչից հետո սկաուտինգը դադարել էր գոյություն ունենալ Հայաստանում։
«Հայ Արի»-ն (ֆր.՝ Association des Scouts Armeniens, անգլ.՝ Association of Armenian Scouts) 1928 թվականից մինչև 1997 թվականը եղել է Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպության անդամ։ Միությունը ճանաչվել է սփյուռքում, նրա կենտրոնը գտնվում էր Փարիզում, իսկ Ֆրանսիայում ուներ մոտավորապես 1100 անդամ։
1929 թվականին Սկաուտների համաշխարհային միությունը (անգլ.՝ World Scouting) ճանաչեց Ֆրանսիայում հիմնադրված հայ սկաուտների «Հայ Արի» միությունը։ Չնայած որ այն չուներ սեփական տարածքային հիմք (դա կանոնի խախտում էր), սակայն շարունակում էր մնալ Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպության և Սկաուտների եվրոպական տարածաշրջանի անդամ։
1978 թվականին Սկաուտների համաշխարհային կոմիտեի կողմից համաշխարհային սկաուտինգին ցուցաբերած ծառայությունների համար Մեծատուրյանը պարգևատրվեց «Բրոնզե գայլ» շքանշանով (Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպության միակ բացառությունը)[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.