Գվադալախարա
From Wikipedia, the free encyclopedia
Գվադալախարա (իսպ.՝ Guadalajara, [ɡwaðalaˈxaɾa]), քաղաք Մեքսիկայում, Խալիսկո նահանգի մայրաքաղաքը։ Հիմնադրվել է 1542 թվականին։ Գտնվում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արևմտյան մասում։ Քաղաքը հայտնի է որպես «Արևմուտքի մարգարիտ» (իսպ.՝ La Perla del Occidente) և «Վարդերի քաղաք» (իսպ.՝ Ciudad de las Rosas)։ Բնակչությունը կազմում է 1495189 մարդ, Մեքսիկայի 4-րդ ամենաշատ բնակչություն ունեցող համայնքն է[2]։ Գվադալախարայի կազմում ներառված են յոթ համայնքներ, որոնց բնակչությունը, ըստ 2009 թվականի տվյալների, կազմել է 4,328,584 մարդ, Մեխիկոյից հետո երկրորդ ամենաշատ բնակչություն ունեցող համայնքն է[3][4] և երկրորդ խիտ բնակեցվածը Մեքսիկայում[5]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Գվադալախարա | |||||
իսպ.՝ Guadalajara | |||||
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Հիմնադրված է | 1542 թ. | ||||
Մակերես | 151 կմ² | ||||
ԲԾՄ | 1589 մ | ||||
Կլիմայի տեսակ | սուբտրոպիկական-օվկիանոսային | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն | 1 494 134 մարդ (2010) | ||||
Ագլոմերացիա | 4 424 252 | ||||
Ժամային գոտի | UTC-6, ամառը UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | (+52) 55 | ||||
Փոստային դասիչ | 44100–44990[1] և 44700 | ||||
Պաշտոնական կայք | guadalajara.gob.mx(իսպ.) | ||||
| |||||
Բնակչության թվով և ՀՆԱ-ով Լատինական Ամերիկայի 10-րդ քաղաքն է[6][6][7]։ Քաղաքի անվանումը եկել է իսպանական Գվադալախարա քաղաքի անունից, որն իր հերթին անդալուսական արաբերենից wād(i) l-ḥijāra (واد الحجارة կամ وادي الحجارة), նշանակում է «քարերի գետ/հովիտ»[8]։ Տնտեսության հիմքն է կազմում արդյունաբերությունը, որը հիմնված է տեղեկատվական տեխնոլոգիաների վրա։ Կան նաև տեքստիլ, սննարդյունաբերության և այլ ավանդական արտադրություններ։