Գրամշի
From Wikipedia, the free encyclopedia
Գրամշի[2] (ալբ․՝ Gramshi), Կենտրոնական Ալբանիայի Էլբասանի շրջանում հնագույն քաղաք և ինքնավար մարզ։ Բնակչությունը ըստ 2011 թվականի մարդահամարի կազմել է 24231 բնակիչ։ Քաղաքից են ծագել իտալացի կոմունիստ Անտոնիո Գրամշիի նախնիները։
Բնակավայր | ||
---|---|---|
Գրամշի | ||
Երկիր | Ալբանիա | |
ԲԾՄ | 220 մետր | |
Բնակչություն | 8440 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+1[1] և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 0513 | |
Փոստային դասիչ | 3301 | |
Պաշտոնական կայք | bashkiagramsh.gov.al | |
| ||
Քաղաքային շրջանը ձևավորվել է 2015 թվականին տեղական բարեփոխումների ժամանակ Գրամշի, Կոդովջատ, Կուկուր,Կուշովե, Լենիե, Պիշայ, Պորոչան, Սկենդերբեգա, Սուլթ և Թունջա քաղաքային շրջանների ոչնչացման հետևանքով։ Գրամշին դարձավ վարչական կենտրոն[3]։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը 739,22 կմ² ընդհանուր մակերեսով տարածքի համար կազմում էր 24231 մարդ[4]։ Նախկին քաղաքային շրջանի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 8440 մարդ[5]։
Քաղաքը տրանսպորտային կապեր ունի Էլբասան, Կորչա, Պոգրադեց, Չորովոդա, Լիբրաջ և Բերատ քաղաքների հետ։ Գրամշիով հոսում է Դևոլի գետը։