Գրանադա ՖԱ
From Wikipedia, the free encyclopedia
«Գրանադա» (իսպ.՝ Granada Club de Fútbol) — իսպանական ֆուտբոլային ակումբ Գրանադա քաղաքից։ Հիմնադրվել է 1931 թվականի ապրիլի 14-ին, տնային մարզադաշտն է Լոս Կարմենեսը։ Լավագույն արդյունքը Լա Լիգայում եղել է 6-րդ տեղը երկու անգամ, իսկ Կոպա դել Ռեյի 1958-59 մրցաշրջանում հասել է եզրափակիչ։
Արագ փաստեր Ամբողջական անուն, Մականուն(ներ) ...
Գրանադա ՖԱ | ||||
Ամբողջական անուն | Granada Club de Fútbol | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | El Graná, Rojiblancos horizontales, El 5001, Filipinos | |||
Հիմնադրում | 1931 | |||
Երկիր | Իսպանիա | |||
Մարզադաշտ | Լոս Կարմենես, Գրանադա | |||
Տարողունակություն | 16,212 | |||
Նախագահ | Կուիկե Պինա | |||
Մարզիչ | Ռոբերտ Մորենո | |||
Կայք | ||||
Լիգա | Լա Լիգա | |||
2014-15 | Լա Լիգա, 15 | |||
|
Փակել
Գրանադան երրորդ անդալուսական ակումբն է Բետիսից և Սևիլյայի հետո, որը հանդես է եկել Լա Լիգայում, 1941–42 մրցաշրջանում։ Ակումբը Առաջին դիվիզիոնի միավորների պատմական դասակարգման աղյուսակում 24-րդն է, որտեղ հանդես է եկել 20 մրցաշրջան և 2 անգամ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։