հայ լեզվաբան From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Այվազի Ղափանցյան (փետրվարի 17, 1887, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 3, 1957[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան-հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1930)։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1942)[2][3]։
Գրիգոր Ղափանցյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1887 Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 3, 1957[1] (70 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լեզվաբան, հայագետ և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Գևորգյան հոգևոր ճեմարան, Երևանի պետական համալսարան և Լեզվի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն և պատմություն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1930) և ակադեմիկոս (1943) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Արփենիկ Ղափանցյան |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Grigor Ghapantsyan Վիքիպահեստում |
Նկարչուհի Արփենիկ Ղափանցյանի հայրը[4]։
Ծնվել է Աշտարակում։ Սովորել է տեղի երկդասյան դպրոցում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Պետերբուրգի համալսարանում, աշակերտել է Նիկողայոս Մառին։ 1913 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժինը և աշխատանքի անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1914 թ. մասնակցել է Անիի Նիկողայոս Մառի կազմակերպած պեղումներին։ Միաժամանակ գրել է «Լեզվաբանական դիսցիպլինաներ և լեզու» գիտական գործը։ 1921 թվականին հրավիրվել է Երևանի համալսարան և մինչև 1954 թ. ղեկավարել է լեզվաբանության ամբիոնը[5]։
Զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ նախ՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա ԵՊՀ-ում (1921-ից)։ Եղել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի տնօրեն (1950-1956)։ 1930 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, 1942 թվականին՝ գիտության վաստակավոր գործչի կոչում, ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամներից է, եղել է նրա հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ունեցել է պատմաբանասիրական հետաքրքրություններ։ Տիրապետել է խեթերեն, ուրարտերեն, խուռիերեն և պալայերեն լեզուներին և պարզել է հայերենի և խեթերենի էթնիկական կապը։
Հայերենի ծագման և ցեղակցության վերաբերյալ զարգացրել է այն տեսությունը, թե նրա մեջ առկա է երկու շերտ՝ հնդեվրոպական և տեղական, ընդ որում հիմնականը տեղական շերտն է։ Տեղական ասելով նա հասկանում էր փոքրասիական և կովկասյան այն լեզվանստվածքը, որ, անվանի հայագետի կարծիքով, խոր արմատներ ունի հայերենում։
Իր մենագրություններում և բազմաթիվ հոդվածներում ուշագրավ դիտողություններ է արել տեսական լեզվաբանության, հայերենի զարգացման պատմության, հայժողովրդի կազմավորման ակունքների, նրա հնագույն լեզվաէթնիկական առնչությունների վերաբերյալ։
1939 թվականին գրել է «Ընդհանուր լեզվաբանություն» աշխատությանը, որտեղ լեզուն բնորոշել է որպես պատմահասարակական երևույթ։ Նշանավոր աշխատություններն են «Ուրարտուի պատմությունը», «Լեզվական ընդհանուր տարրեր ուրարտական և խեթական լեզուների միջև», «Հին Հայաստանի տեղանունների պատմա-լեզվաբանական նշանակությունը», «Խեթական աստվածները հայերի մոտ», «Ածանցները և ածանցված բառերը հին Փոքր Ասիայի տեղանուններում», «Հայերենի և լազո-մեգրելական լեզուների փոխհարաբերության մասին», «Հայասան՝ հայերի բնօրրան » և այլն։ Վերոհիշյալ աշխատություններում Ղափանցյանը քննել է հայերի և դրացիների քաղաքական և մշակութային կապերը, ձգտել է որոշել վերջիններիս դերը հայ ժողովրդի և հայոց լեզվի կազմավորման գործընթացում։ Միաժամանակ նա փորձել է տեսականորեն հիմնավորել լեզուների խաչավորման տեսությունը՝ հայոց լեզվի միջոցով, այն համարելով ոչ միայն հնդեվրոպական, այլև ասիա-կովկասյան լեզու։ Ղափանցյանի վերջին աշխատությունը «Հայոց լեզվի պատմությունն է», որտեղ քննության են առնված հայ ժողովրդի կազմավորման հարցերը, հայոց լեզվի հնդեվրոպական նստվածքը։
1987 թվականից Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան № 4 դպրոցում գործում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ հանդիսացող Գրիգոր Ղափանցյանին նվիրված թանգարան։
Ղափանցյանի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.