հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Սարգսի Չալիկյան (օգոստոսի 25, 1920[1], Իզմիր[1] - հոկտեմբերի 11, 2004, Երևան, Հայաստան), հայ խորհրդային դերասան, ռեժիսոր, բեմադրիչ, գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ասմունքող։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։
Գրիգոր Չալիկյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1920[1] |
Ծննդավայր | Իզմիր[1] |
Մահացել է | հոկտեմբերի 11, 2004 (84 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1953)[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր, գրող և ասմունքող |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Գրիգոր Չալիկյանը 1932 թվականին Թուրքիայից ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշխատել է Աշտարակի 1940-1946 թվականներին, Երևանի պատանի հանդիսատեսի 1946-1953 թվականներին, Սունդուկյանի անվան 1953-1959 թվականներին։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (ֆոնդային դրամատիկական հաղորդումների բաժնի վարիչ և գլխավոր ռեժիսոր)։ Հայկական ռադիոթատրոնի նախաձեռնողներից է։
Գրիգոր Չալիկյանի ռադիոբեմադրություններից են՝ Հրաչյա Քոչարի «Կարոտ», «Նահապետը», Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Մուշեղ Գալշոյանի «Կանչը»։ Լույս են տեսել «Բաբախումներ» (1954 թվական), «Իմ սիրտը» (1958 թվական), «Խաղաղ ափեր» (1964 թվական) բանաստեղծությունների և «Սպիտակ կատու» (1981 թվական) պիեսների ժողովածուները։ Տարբեր թատրոններում բեմադրվել են Չալիկյանի «Երազիկ» (1957 թվական), «Մարսեցի փեսան» (1966 թվական), «Մենք, նրանք և մյուսները» (1970 թվական), «Հայր Տոնապետի մենախոսությունը» (1976 թվական), հեռուստատեսությամբ՝ «Ծաղկած խնձորենիների ձմեռը» (1980 թվական) և այլ պիեսներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.