Գրքերի հավաքածու
From Wikipedia, the free encyclopedia
Գրքերի հավաքածու, գրքերի հավաքորդություն, ներառյալ՝ տվյալ կոլեկցիոներին հետաքրքրող գրքերի որոնումը, ձեռք բերումը, դասակարգումը, ցուցակագրումը, ցուցադրումը, պահումը և պահպանումը։ Գրքերի հանդեպ սերը կոչվում է գրքասիրություն կամ բիբլիոֆիլիա (bibliophilia), իսկ նա, ով սիրում է կարդալ, հիանալ, և այն անձը, որը հավաքում է գրքեր հաճախ կոչվում է գրքասեր կամ բիբլիոֆիլ (bibliophile), բայց կարող է նաև կոչվել բիբլիոլեթր (bibliolater), որը նշանակում է չափազանց նվիրված լինել գրքերին, կամ գրքամոլ, որը մեկ այլ տերմին է գրքի հանդեպ սեր ունեցող մարդկանց համար։
Գրքեր հավաքելը կարող է հեշտ և էժան լինել։ Գոյություն ունեն միլիոնավոր նոր և օգտագործված գրքեր, և հազարավոր գրախանութներ, այդ թվում՝ գրքերի օնլայն խանութներ, ինչպիսիք են Abebooks, Alibris, Amazon և Biblio.com կայքերը։ Գրքերը կարող են հավաքվել նաև աուդիո ձևաչափով այնպիսի կայքերի միջոցով, ինչպիսիք են Audible, Google Audiobooks, Librivox, Kobo Audiobooks և Downpour կայքերը։ Օգտատերերը կարող են ունենալ մեծ գրադարան, նրանք կարող են ցանկացած պահի մուտք գործել հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով[1]։ Տպագիր գրքերի պես, աուդիո գրքերը նույնպես կարող են կուտակվել երկար տարիների ընթացքում։ Գրքերի հարուստ կոլեկցիոներները ձգտում են այնպիսի հազվագյուտ օրինակների, ինչպիսիք են Գութենբերգի Աստվածաշունչը և Շեքսպիրի «Առաջին Ֆոլիո»-ն, գրքեր, որոնք և՛ հայտնի են, և՛ չափազանց արժեքավոր։ Ավելի քիչ միջոցներ ունեցողները կարող են հավաքել սիրելի հեղինակի գործերը, ժամանակակից գրողների առաջին հրատարակությունները կամ գրքեր՝ որևէ թեմայի շուրջ։ Գրքերի արժեքը, ընդհանրապես, կախված է տվյալ հրատարակության պահանջարկից, առկա օրինակների թվից և գրքի վիճակից[2]։ Օրինակ՝ «And to Think That I Saw It on Mulberry Street» գրքի առաջին հրատարակության արժեքը կարող է հասնել 12,000 դոլարի, եթե այն գտնվում է լավ վիճակում։ Որոշ կոլեկցիոներներ միանում են ընկերությունների, ինչպիսին է «The Fine Press Book Association» ընկերությունը, որը նախատեսված է այն կոլեկցիոներների համար, ովքեր հետապնդում են ժամանակակից նուրբ տպագրությանը։ «The Private Libraries Association» ընկերությունը նույնպես անդրադառնում է ժամանակակից նուրբ տպագրությանը, բայց այն ավելի ընդհանրական է։