հայ լեզվաբան, բանասեր From Wikipedia, the free encyclopedia
Գևորգ Բեգլարի Ջահուկյան (ապրիլի 1, 1920[1], Մեծավան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստան[1] - հունիսի 6, 2005, Երևան, Հայաստան), հայ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974, թղթակից անդամ՝ 1968 թվականից)[3]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։
Գևորգ Ջահուկյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1920[1] Մեծավան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստան[1] |
Մահացել է | հունիսի 6, 2005 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Լեզվի ինստիտուտ[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] և ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1955) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[2] |
Եղել է գիտական ղեկավար | Արմեն Սարգսյան |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Gevorg Jahukyan Վիքիպահեստում |
1942-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1945 թվականից մինչև իր կյանքի վերջը դասախոսել է պետական համալսարանում՝ դասավանդելով հայոց լեզու, գրաբար, լատիներեն, լեզվաբանության պատմություն, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն և այլ առարկաներ։
1947 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1955 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ։ 1958 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, 1968 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1974 թվականին՝ ակադեմիկոս։
Գևորգ Ջահուկյանը գիտության վաստակավոր գործիչ էր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով։
Գևորգ Ջահուկյանի հիմնարար հետազոտություններից են՝ «Լեզվաբանության պատմություն» (հ. 1, 2, 1960, 1962), «Հայ բարբառագիտության ներածություն» (1972), «ժամանակակից հայերենի տեսության հիմունքները » (1974), «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» (ռուս., 1978), «Հայերենի համեմատական քերականություն» (ռուսերեն, 1982), «Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան» (1987, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988)։
Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առաջնությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների հետ, ճշգրտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի հնդեվրոպական և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառություններ, տվել նոր ստուգաբանություններ։
Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմության զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել է հայերենի պատմության նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի և բառապաշարի պատմական զարգացումը։
Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ՝ վիճակագրական բարբառագիտություն։ Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած։
Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերական նոր կարգեր, համընդհանուր Ջամալի լեզվաբանության կաղապարի հիման վրա ուսումնասիրել է հայերենի իմաստաբանությունն ու բառակազմությունը։
Ստեղծել է լեզվաբանության համընդհանուր տեսություն և կաղապար՝ սուբստանցիոնալ լեզվաբանություն, որն ապահովում է իմացաբանական ու լեզվաբանական կարգերի քննությունը, միասնական սկզբունքներով լեզվական և արտալեզվական օբյեկտների նկարագրությունը։
Հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.