Դայան Քրյուգեր
From Wikipedia, the free encyclopedia
Դայան Քրյուգեր (անգլ.՝ Diane Kruger, գերմ.՝ Diane Krüger, հուլիսի 15, 1976(1976-07-15), Algermissen, Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, ծննդյան անունը՝ Դիանե ՀայդՔրյուգեր (գերմ.՝ Diane Heidkrüger), գերմանացի դերասանուհի և ֆոտոմոդել։ 2003 թվականի Կաննի կինոփառատոնում արժանացել է «Շոպար» ընկերության մրցանակին՝ որպես լավագույն երիտասարդ դերասանուհի։
Դայան Քրյուգեր գերմ.՝ Diane Kruger | |
---|---|
Դայան Քրյուգերը Կաննի կինոփառատոնում, 2012 թվական | |
Հասակը | 170 |
Ծնվել է | հուլիսի 15, 1976(1976-07-15) (47 տարեկան) |
Ծննդավայր | Algermissen, Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Կրթություն | Ֆլորան դասընթացներ[1] և Արքայական բալետի դպրոց |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ազգություն | Գերմանացի |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Այլ անուն(ներ) | Դիանե ՀայդՔրյուգեր Diane Heidkrüger |
Մասնագիտություն | դերասանուհի, պրոդյուսեր[2] |
Ակտիվ շրջան | 2002-այժմ |
Ժանրեր | դրամա, թրիլեր, կատակերգություն |
Ընտրանի | «Տրոյա», «Ազգի գանձերը», «Անփառունակ սրիկաները» |
Ամուսին(ներ) | Գիյոմ Կանե (2001-2006) |
Համատեղ ապրող(ներ) | Ջոշուա Ջեքսոն |
Երեխա(ներ) | Nova Tennessee? |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 1208167 |
ԿինոՊոիսկ | ID 34754 |
Դայան Քրյուգեր՝ Վիքիպահեստ | |
Ճանաչում է ձեռք բերել «Միշել Վալյան. Արագության մոլուցք» (2003), պատմական «Տրոյա» (2004), «Մոլագարություն» (2004), «Երջանիկ Սուրբ Ծնունդ» (2005) ռազմական դրամա, «Ազգի գանձերը» արկածային մարտաֆիլմ (2004) և նրա շարունակություն «Ազգի գանձերը. գաղտնիքների գիրքը» (2007), «Պարոն ոչ ոք» (2009), ինչպես նաև «Անփառունակ սրիկաները» (2009) և «Անհայտը» (2011) ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ։