ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Դանայ Ջեկեսայ Գուրիրա (անգլ.` Danai Jekesai Gurira, փետրվարի 14, 1978[1][2], Գրիննել, Այովա), ամերիկացի դերասանուհի և դրամատուրգ։ Ավելի հայտնի է դարձել «Քայլող մեռյալները» հեռուստասերիալի Միշոնի դերի շնորհիվ։
Դանայ Գուրիրա անգլ.՝ Danai Gurira | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1978[1][2] (46 տարեկան) |
Ծննդավայր | Գրիննել, Այովա |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Մաքալիսթեր քոլեջ և Dominican Convent High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | դերասանուհի, դրամատուրգ, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, գրող, ուսուցչուհի և սցենարիստ |
Ընտրանի | Քայլող մեռյալները |
Պարգևներ և մրցանակներ | |
Դանայը ծնվել է Ռոդեզիայից Այովա գաղթած ընտանիքում։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանը և նորամուտն է նշել թատրոնում։ 2005 թվականին գրել է «In the Continuum» պիեսը, որի համար հետագայում արժանացել է Obie և Outer Critics Circle Award մրցանակների[5]։ 2007 թվականին եղել է «Այցելու» ֆիլմի գլխավոր դերակատարը։ Խաղացել է հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ուրվականների քաղաք»-ը, «Վերցրու իմ հոգին»-ն։
2009 թվականին Դանայի նորամուտն է կայացել «Joe Turner’s Come and Gone» պիեսում[6]։ 2010-2011 թվականներին երկրորդական դեր է կատարել «Տրիմեյ» ֆիլմում։
2012 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Դանայը պիտի խաղա Միշոնի դերը «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում[7][8]։
2013 թվականի ապրիլին Դանայի անունը հայտնվել է «100 ամենագեղեցիկ մարդիկ» ամսագրում (ըստ People-ի)[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.