From Wikipedia, the free encyclopedia
Դարդանելի օպերացիա (Գալիպոլիի մարտ; Չանաքքալեի ճակատամարտ, թուրքերեն՝ Çanakkale Savaşı, անգլ.՝ Gallipoli Campaign), մասշտաբային զինված օպերացիա, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Օպերացիան սկսվել է Ուինսթոն Չերչիլի նախաձեռնությամբ[1] Անտանտի կողմից՝ հատկապես նրա մաս կազմող Բրիտանական կայսրության։ Օպերացիայի նպատակը Ստամբուլի գրավումն էր, Թուրքիայի պատերազմից դուրս գալը և դեպի Ռուսաստան ծովային ճանապարհի բացումը[2]։ Արդյունքում Օսմանյան կայսրությունը հաղթանակ տարավ։
1915 թ-ի փետրվարի 19-ին անգլո-ֆրանսիական նավատորմը (6 գծանավ՝ линейный корабль - линкор, 1 գծային հածանավ) սկսեց հարվածել օսմանյան ռազմական ամրոցներին, սակայն թուրքական կողմին դաշնակիցները էական վնասներ չպատճառեցին։
Փետրվարի 25-ին դաշնակիցները ճնշեցին թուրքական մի քանի մարտկոցների և սկսեցին ականազերծումը նեղուցի երկայնքով։ Սակայն նրանց նկատմամբ սկսեցին կրակ բացել, որի արդյունքում նրանք նահանջեցին։
Մարտի 18-ին նշանակվեց Դարդանելի վրա հարձակման գլխավոր փորձը։ Կարդեն Սեքվիլին փոխարինեց ծովակալ Ջոն դե Ռոբեքը։ Դաշնակիցները ստացան համալրում և արդյունքում ունեցան նավերի 3 դիվիզիա։ Սակայն թուրքական նավատորմը նույնպես ամրապնդվեց, և ավելացավ ականների քանակը նեղուցի ամբողջ երկայնքով։
Մարտի 18-ին ժամը 10:30 րոպեին դաշնակիցների նավերը մտան նեղուց։ Թուրքերը թույլ տվեցին, որ հակառակորդը մոտենա և բարձրադիր լեռներից բացեցին հրետանային կրակ։ «Սուֆֆրեն» լինքորները և «Agamemnon» նավը ստացան ծանր վնասներ, «Gaulois», «Bouvet», «Ocean», «HMS Irresistible» տիպի նավերը պայթեցին ականների վրա, որոնք նախորդ օրը տեղադրվել էին թուրք սակրավորների կողմից։ Ժամը 18:00-ին բրիտանացի ծովակալ Ջոն դե Ռոբեքը հրաման արձակեց դադարեցնել օպերացիան։ Թուրքերը ունեցան փոքր կորուստներ (վերացվել էր 8 հրետանային թնդանոթ)։ Հետագայում օպերացիան շարունակություն ունեցավ, սակայն ամբողջ գործողության արդյունքում հաղթանակը կրեց Օսմանյան կայսրությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.