Դարպաս
գյուղ Հայաստանի Լոռու մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Դարպաս, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր համայնքում[1]։ Տեղակայված է Վանաձորից անմիջապես հյուսիս-արևմուտք՝ Փամբակ գետի աջ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1400 մ բարձրության վրա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարպաս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Դարպաս | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզԼոռու մարզ | ||
Համայնք | Վանաձոր համայնք[1] | ||
ԲԾՄ | 1400 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲1869 մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Փակել
Բնակավայրը հին է, ինչի մասին վկայում են գյուղի գերեզմանատան տուֆից սալաքարերի վրայի գրությունները։ Բնակավայրը տեղակայված է հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Մայմեխ լեռան (3081մ) արևմտյան կողմում, մարզկենտրոն Վանաձորից 4 կմ դեպի արևմուտք։ Կլիման բարեխառն է, ամառը մեղմ է, ձմեռը տևում է 5 ամիս[2]։
Անասնապահությամբ զբաղվողներին արտադրում են կաթ, պանիր, միս, բուրդ, մեղր։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ։