![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/21/P_darevskii_male.jpg/640px-P_darevskii_male.jpg&w=640&q=50)
Դարևսկու վահանագլուխ իժ
From Wikipedia, the free encyclopedia
Դարևսկու վահանագլուխ իժ կամ Դարևսկու իժ (լատին․՝ Vipera darevskii), իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի օձ։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Vipera կամ Pelias ցեղին։
Դարևսկու վահանագլուխ իժ | |
![]() Դարևսկու վահանագլուխ իժ (արու) | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ինֆրակարգ | Alethinophidia |
Ընտանիք | Իժեր (Viperidae) |
Ենթաընտանիք | Viperinae |
Ցեղ | Իսկական իժեր (Vipera) |
Տեսակ | Դարևսկու վահանագլուխ իժ (V. darevskii) |
Միջազգային անվանում | |
Vipera darevskii | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Կրիտիկական վիճակում գտնվող ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Հանդիպում է Շիրակի մարզում. Ջավախք-Աշոցքի աշխարհագրական մարզի բնաշխարհիկ է։ Տարածված է ցուրտ ու խոնավ տափաստանամարգագետնային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում։
Մարմինը հաստ է, երկարությունը՝ 13-42 սմ, պոչը՝ 6-8 անգամ կարճ։ Էգերը խոշոր են արուներից։ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է հարթ վահանիկներով։ Աչքերը խոշոր են՝ մուգ գորշավուն ծիածանաթաղանթով, բիբը՝ օվալաձև, ուղղահայաց։ Աչքերից դեպի հետ, մինչև պարանոցը, ձգվում են մուգ զոլեր։ Գլխի ճակատային վահանակի վրա առկա է տձև կամ երկայնակի ձգված խալ։ Սև խալեր կան նաև սպիտակավուն կամ գորշ շրթնային վահանիկների վրա։ Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ։ Մեջքը մոխրագույն է, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։ Մեջքի երկայնքով, ծոծրակից մինչև պոչի ծայրը, ձգվում է մուգ գորշավունից սև լայն խալերից կազմված զիգզագանման նախշ։ Մուգ խալերի մեկական շարք կա նաև կողմնային մակերեսներին։ Բազմաթիվ սև կետիկների խտության հաշվին էգերի որովայնի մակերեսը մոխրագույն է, արուներինը՝ գրեթե սև՝ սպիտակ բծերով։
Սնվում է մանր հոդվածոտանիներով (մորեխներ, ծղրիդներ) և մանր ողնաշարավորներով (մողեսներ, մանր կրծողներ)։ Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան կեսերը։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգը ծնում է 2-8 ձագ։
Օգտակար է. կարգավորում է միջատների և կրծողների թվաքանակը։ Պահպանության նպատակով խնամվում է անազատ պայմաններում։