գետ Ղրիմում From Wikipedia, the free encyclopedia
Դեմերջի (ռուս.՝ Демерджи, ուկրաիներեն՝ Демірджі , Ղրիմի թաթարերեն՝ Demirci, Демирджи Ղրիմի թաթարերեն՝ Demirci, Демирджи), գետ Ղրիմում, Ալուշտայի քաղաքային շրջանի տարածքում։
Դեմերջի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 13 կմ |
Ավազանի մակերես | 53,4 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Անգարսկի լեռնանցք և Չատիր Դաղ |
Գետաբերանի տեղակայում | Սև ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ալագյոզ և Շումսկայա |
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Երկրամաս | Ղրիմի Հանրապետություն և Ղրիմի Ինքնավար Հանրապետություն |
Դեմերջի գետի երկարությունը 13 կիլոմետր է, ավազանի մակերեսը՝ 53,4 կմ²[2], ջրի տարեկան միջին ծախսը՝ 0,217 մ³[3]։ Գետն ունի 7 վտակ[4]։ Գետի ակունքը գտնվում է Դեմերջի զանգվածի հարավարևմտյան լանջին, Պախկալ-Կայա լեռան ստորոտում, մոտ 900 մ բարձրության վրա[5]։ Գետի թեքությունը 70,8 մ/կմ է[4]։ Գետի հովիտը, որը վերին հոսանքներում ունի ուժեղ թեքություն և ավելի նման է կիրճի, գրեթե անտառազուրկ է, կազմված է կավե թերթաքարերից։ Գետին բնորոշ են կտրուկ տարափային հեղեղումները, տեղի են ունենում սելավային հոսքեր (1997 թվականի ջրհեղեղն ունեցել է ավելի քան 100 մ³/վ ջրի ծախս)։ Ջրհեղեղներից պաշտպանվելու համար 1986 թվականին, գետաբերանից 8 կմ հեռավորության վրա, կառուցվել է 1,11 մլն մ³ ծավալով Կուտուզովյան ջրամբարը։
Գետի ստորին ավազանում հովիտը փոքր-ինչ ընդլայնվում է՝ միանալով հարևան Ուլու Ուզենի հովտին և հոսում է Ալուշտայի միջով՝ քաղաքի արևելյան մասում թափվելով Սև ծովը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.