![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/DaveChappelle.jpg/640px-DaveChappelle.jpg&w=640&q=50)
Դեյվ Շափել
From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Քարի Վեբեր Շափել (անգլ.՝ David Khari Webber Chappelle[2], օգոստոսի 24, 1973(1973-08-24)[3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]), ամերիկացի կատակերգակ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Ադամանդե ոստիկանը», «Օդային բանտ», «Նամակ ձեզ համար» և «200 ծխախոտ» ֆիլմերից։ Comedy Central հեռուստաալիքը իր կազմած 100 մեծագույն հումորիստների ցանկում նրան հատկացրել է 43-րդ տեղը[5]։
![]() անգլ.՝ Dave Chappelle | |
---|---|
![]() | |
Հասակը | 183 սմ |
Ծնվել է | օգոստոսի 24, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, ![]() |
Կրթություն | Eastern High School? և Duke Ellington School of the Arts? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրոն | մուսուլման[1] |
Մասնագիտություն | Դերասան, Սցենարիստ, Պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1982–2005 |
Ժանրեր | Կատակերգություն, Մելոդրամա, Քրեական |
Ընտրանի | "Ադամանդե ոստիկանը", "Օդային բանտ", "Նամակ ձեզ համար" |
Ծնողներ | հայր՝ William David Chappelle III?, մայր՝ Yvonne Seon? |
Պարգևներ և մրցանակներ | |
Շափելի երգիծական արվեստը բնորոշվում է որպես «պոետիկ տեսակետից չզտված ու խորաթափանց, հասարակական-քաղաքական տեսակետից ներհայեցական (ինտերոսպեկտիվ) ու նաև՝ ունակ լուսաբանելու և քննելու տագնապալի և սուր թեմաներ»[6]։ Շափելն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ չորս «Էմմի»-ի, երեք «Գրեմմի»-ի[7], հումորի ասպարեզում ամերիկյան ամենաբարձր պարգևներից մեկին՝ Մարկ Տվենի անվան մրցանակի։ Նրան մեծ համբավ են բերել հատկապես Chappelle's Show ընդհանուր խորագիը կրող երգիծական մանրապատումների շարքերը (2003–2006): Այդ շարքերն ավարտելուց հետո նա վերստին անցել է սթենդ-ափ կատակերգությանը (stand-up comedy)՝ շրջագայելով Միացյալ Նահանգներով[8]։ 2006 թվականին Esquire ամսագիրը Շափելին բնորոշել է իբրև «ամերիկյան կատակերգական հանճարի» ("comic genius of America")[9], 2013-ին Billboard ամսագիրը՝ «լավագույն գրողի»[10], 2017-ին Rolling Stone-ը նրան 9-րդ տեղն է հատկացրել իր կազմած «Բոլոր ժամանակների 50 լավագույն սթենդ-ափ կատակերգակներ» ("50 Best Stand Up Comics of All Time") ցանկում[11]։
2016 թվականին Շափելը $20 միլիոն դոլարի հատուկ պայմանագիր է կնքել Netflix-ի հետ և, իրականացնելով այդ պայմանագրի պահանջները, 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ արդեն թողարկել էր հինգ հատուկ սթենդ-ափ[12]։
Իր առաջին «Էմմի» մրցանակին Շափելն արժանացել է 2017 թվականին՝ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (անգլ.՝ Saturday Night Live) ամերիկյան երաժշտական հումորային հեռուստաշոուում ունեցած ելույթների համար[13]։ 2018-ին «Գրեմմի» մրցանակ է ստացել Netflix-ի պատվերով թողարկած The Age of Spin & Deep in the Heart of Texas խորագիրը կրող կատակերգական ալբոմի համար[14]։ Netflix-ի համար հատուկ պատրաստած մեկ այլ ալբոմ՝ Equanimity-ն 2018 թվականին «Էմմի»-ի առաջադրվել երեք անվանակարգում և հաղթող է ճանաչվել ու շահել մրցանակը Outstanding Variety Special (Pre-Recorded) անվանակարգում։ Հաջորդ տարում հենց Շափելն է արժանի համարվել պարգևատրվելու Քեննեդու կենտրոնի սահմանած՝ Մարկ Տվենի անվան մրցանակով[15], որը համարվում է Ամերիկայի բարձրագույն պատվավոր պարգևը կատակերգականի ասպարեզում (America's highest comedy honor)[16][17]: Շափելին հերթական «Գրեմմի»-ն բերել է 2019 թվականին թողարկած Sticks & Stones-ը, որն այդ հեղինակավոր մրցանակը շահել է «Լավագույն կատակերգական ալբոմ» (Best Comedy Album) անվանակարգում[18]։