From Wikipedia, the free encyclopedia
Դեյվիդ (Դեվիդ[21]) Ջոնաթան Գրոս[22] (անգլ.՝ David Jonathan Gross, փետրվարի 19, 1941[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս։ 2004 թվականին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակակի «ուժեղ փոխազդեցությունների տեսության մեջ ասիմպտոմատիկ ազատության բացահայտման համար» (աշխատել էր Ֆրենկ Վիլչեկի և Հյու Դեյվիդ Փոլիտցերի հետ)։ Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի փոխտնօրերը (1997-2012 թվականներ) և պրոֆեսորներից մեկը։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1986 թվական)[23] և Ամերիկյան փիլիսոփայական հասարակության (2007 թվական) անդամներից։
Ծնվել է հրեաների ընտանքիում։ Հոր՝ քաղաքագետ Բերտրամ Մեր Գրոսի (1912-1997 թվականներ) նախնիները Ուկրաինայի հարավ-արևմուտքում գտնվող Անդրկարպատյան մարզից էին։ Իսկ ծնողները գաղթել էին Հունգարիայից, ապա Չեխոսլովակիայից։ Դեյվիդի մայրը՝ Նորա Ֆայնը, արտագաղթել էր ԱՄՆ խորհրդային Ուկրաինայից[24][25]։
Գրոսը սովորել է Իսրայելի Երուսաղեմի հրեական համալսարանում՝, որտեղ էլ նրան 1962 թվականին մագիստրոսի աստիճան են շնորհել։
1966 թվականին ֆիզիկայի դոկտորական աստիճան է ստացել Բերկլի քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանում։ Սովորել է նաև Հարվարդի համալսարանում։ 1969 թվականից սովորել է Փրինսթոնի համալսարանում, իսկ 1972-1997 թվականներին համալսարանի պրոֆոսորներից է եղել։
Այժմ Ֆրեդերիկ Գլյուկի անվան Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի տեսական ֆիզիկայի բաժնի պրոֆեսորներից մեկն է։
1973 թվականին, իր առաջին ասպիրանտ Ֆրենկ Վիլչեկի հետ հայտնաբերել է ասիմպտոմատիկ ազատությունը, որի համաձայն, քվարկների միջև ուժեղ փոխազդեցությունը թուլանում է հեռավորությունը նվազեցնելու հետևանքով։ Սրանից բացի, Գրոսը, Ջեֆրի Հարվիի, Էմիլ Մարտինեկի և Ռայան Ռոմի հետ («Փրինսթոնի լարային քառյակ»), մի շարք բացահայտումներ և հայտնագործություններ է կատարել։
1968 թվականին Հանսենն ամուսնացել է Բոնի Վոկի հետ, որը կրոնական կաթոլիկ ընտանիքի աղջիկ էր, և անցել է կաթոլիկության։ Հետագայում նա միացել է Օփուս Դեի կաթոլիկ կազմակերպությանը։
Ուսումն ավարտելուց հետո Ռոբերտը որոշ ժամանակ աշխատել է հաշվապահական ընկերությունում, իսկ 1972 թվականին ծառայության է անցել Չիկագոյի ոստիկանությունում, որտեղ աշխատել է որպես ներքին անվտանգության բաժնի քննիչ։ 1976 թվականի հունվարին Հանսենն աշխատանքի է անցել ՀԴԲ-ում, այնուհետև 1978 թվականին տեղափոխվել է Նյու Յորքի ՀԴԲ գրասենյակ և քրեական հետաքննությունների բաժնում զբաղվել հաշվապահությամբ, իսկ հաջորդ տարվանից ծառայել է հակահետախուզական ստորաբաժանումում։
1981 թվականին Հանսենը տեղափոխվել է Վաշինգտոն, ՀԴԲ բյուջետային բաժին, իսկ 1983 թվականին անցել է ԽՍՀՄ վերլուծական բաժին։ Ըստ մեղադրանքի տեղեկությունների՝ Հանսենը ԽՍՀՄ-ում սկսել է աշխատել 1985 թվականին (նոյեմբերին՝ Գորդիևսկու պնդմամբ[26])։ Հանսենը ԽՍՀՄ-ին տեղեկություններ է փոխանցել ամերիկյան Էլեկտրոնային հետախուզության, խորհրդային դեսպանատան նոր շենքի տակ ՀԴԲ-ի կողմից բացված թունելի և ՊԱԿ-ի մի քանի աշխատակիցների անունները, որոնք ամերիկացիների համար աշխատել են որպես երկակի գործակալներ։ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզման պատճառով Հանսենն ընդհատել է կապերը խորհրդային հետախուզության հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.