From Wikipedia, the free encyclopedia
Դեյվիդ Ուոլյամս կամ Ուոլիամս (անգլ.՝ David Walliams, ծննդյան ժամանակ՝ Դեյվիդ Էդվարդ Ուոլյամս, օգոստոսի 20, 1971[1][2][3], Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն, Banstead, Ռեյգեյթ և Բանստեդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի կատակերգու, դերասան, գրող և հեռուստահաղորդավար, հայտնի է «Փոքրիկ Բրիտանիա» սկետչ-սերիալում (որում խաղացել է բազմաթիվ կատակերգական դերեր) Մեթ Լուկասի հետ համատեղ աշխատանքով։
Դեյվիդ Ուոլյամս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1971[1][2][3] (53 տարեկան) |
Ծննդավայր | Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն, |
Կրթություն | Բրիստոլի համալսարան[5], Reigate Grammar School?[5] և Manor Hall, Bristol? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, կատակերգու, գրող, վիպասան, ինքնակենսագիր, մանկագիր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և հեռուստացույց արտադրող |
Ամուսին(ներ) | Lara Stone?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
worldofdavidwalliams.com | |
2012 թվականից եղել է «Բրիտանիան փնտրում է տաղանդներ» շոուի ժուրիի անդամ։ 2013 թվականից 2014 թվականը «Մեծ դպրոց» սիթքոմում խաղացել է Քիտ Չյուրչի՝ քիմիայի ուսուցիչի դերը։ Դրա ավարտից հետո մասնակցել է Ագաթա Քրիստիի «Հանցագործության գործընկերներ» վեպի էկրանավորմանը։
Իր հայրենիքում Ուոլյամսը հանրահայտ էր որպես մանկական գրքերի հեղինակ։ Ներկայումս նա վաճառել է իր ստեղծագործությունների ավելի քան 12 միլիոն կրկնօրինակ, որոնք թարգմանված են 46 լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով[7]։ Նրա գրական ոճը համեմատում են Ռոալդ Դալի ոճի հետ[8], իսկ նրան բնութագրում են որպես «Մեծ Բրիտանիայի ամենաարագ զարգացող մանկագիրը»[9]։
Դեյվիդը ծնվել է Լոնդոնի Մերթոն շրջանում՝ Պիթեր և Քեթլին Ուիլիամսների ընտանիքում և ամբողջ իր մանկությունը անցկացրել է Բանսթեդ քաղաքում։ Նրա հայրը տրանսպորտային ինժեներ էր, իսկ մայրը՝ լաբորանտուհի։ Սովորել է Ուոլլինգտոնի տղաների դպրոցում, ապա՝ Ռայգիտում։ 1989-1999 թվականներին հաճախել է Բրիստոլի համալսարան։ 1990 թվականին ելույթ է ունեցել Ազգային երիտասարդական թատրոնի դերասանների հետ, որտեղ ծանոթացել է իր ապագա բարեկամի և գործընկերոջ՝ Մեթ Լուկասի հետ։
2003-2007 թվականներին Դեյվիդը մասնակցել է նկարահանումներին և սցենարներ է գրել «Փոքրիկ Բրիտանիա» սկետչ-շոուի երեք եթերաշրջանների համար[10]։ Ի սկզբանե իր դերերը խաղացել է ռադիով, իսկ ծրագրի թողարկումից հետո, տարբեր համերգներում։ 2008 թվականին թողարկվել է ամերիկյան սերիալ-ճյուղավորումը՝ Little Britain USA-ն։
«Փոքրիկ Բրիտանիա»-ի ավարտից հետո ստեղծել է «Թռչիր ինձ հետ» բազմասերիանանոց կատակերգությունը, որը 2010 թվականին դարձել է բրիտանական BBC One հեռուստաալիքի ամենատարածված ծրագիրը։ Սերիալում նրա հետ մասնակցում էր նաև Մեթ Լուկասը։
2011 թվականին «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալում խաղացել է Գիբսի դերը[11]։
2013 թվականի օգոստոսին Դեյվիդը Քեթրին Թեյթի, Ֆիլիպ Գլենիսթերի և Ֆրենսիս դե լա Տուրի հետ խաղացել է իրավիճակային «Մեծ Դպրոց» կատակերգությունում։ Սերիալը տևել է 2 եթերաշրջան։ Եղել է նաև կատակերգության ստեղծողն ու բոլոր 12 սերիաների սցենարիստը։
2015 թվականին, երբ նշվում էր Ագաթա Քրիստիի 125-ամյակը, Դեյվիդը դերասանուհի Ջեսիկա Ռեյնի հետ խաղացել է 6 սերիանանոց «Հանցագործության գործընկերներ» դրամայում՝ հիմնված հայտնի գրողի համանուն վեպի վրա։ Նրան բաժին է հասել Թոմմի Բերեսֆորդի գլխավոր դերը։
Մեծ Բրիտանիայում հայտնի մանկագիր է։ Դեյվիդը պարբերաբար զբաղվում է իր գրքերի էկրանավորմամբ։ 2016 թվականի հունվարին կայացել է «Միլիարդատեր տղան» հեռուստատեսային ֆիլմի պրեմիերան, որի ոչ միայն սցենարն է գրել նա, այլև խաղացել է դրա երկրորդական դերերից մեկը։
2017 թվականին Դեյվիդ Ուոլյամսը, ընդհանուր առմամբ, մասնակցել է մոտավորապես հարյուր ֆիլմի և սերիալի, գրել է ավելի քան տասը գիրք։ Նա նաև հաճախ է հայտնվում ժամանցային հեռուստատեսային ծրագրերում, ակտիվորեն մասնակցում է բարեգործություններին և կատարում է «Բրիտանիան փնտրում է տաղանդներ» հանրահայտ շոուի ժուրիի անդամի դերը։
Տարի | Անվնում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2003-2007 | Փոքրիկ Բրիտանիա | Little Britain | Տարբեր դերեր |
2010-2011 | Թռչիր ինձ հետ | Come Fly With Me | Տարբեր դերեր |
2011 | Դոկտոր Ով | Doctor Who | Գիբբիս |
2012 | Պարոն գարշահոտ | Mr Stink | Վարչապետ |
2014 | Շրջազգեստով տղան | The Boy in the Dress | ժուրիի անդամ |
2013-2014 | Մեծ դպրոց | Big School | Կիթ Չյորչ |
2015 | Հանցագործության գործընկերները | Partners in Crime | Թոմմի Բերեսֆորդ |
2016 | Միլիարդատեր տղա | Billionaire Boy | Միսիս Թրեյֆ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.