From Wikipedia, the free encyclopedia
Դեյվիդ Քովերդեյլ (անգլ.՝ David Coverdale, սեպտեմբերի 22, 1951[1][2], Սոլտբյորն-բայ-դը-սի, Saltburn, Marske and New Marske, Redcar and Cleveland, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանական և ամերիկյան ռոք-վոկալիստ, երգերի հեղինակ։ Ավելի շատ հայտնի է որպես Deep Purple և Whitesnake ռոք խմբերի վոկալիստ։
Դեյվիդ Քովերդեյլ անգլ.՝ David Coverdale | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1951[1][2] (72 տարեկան) |
Ծննդավայր | Սոլտբյորն-բայ-դը-սի, Saltburn, Marske and New Marske, Redcar and Cleveland, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | The Northern School of Art? |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ և կիթառահար |
Ամուսին | Թոնի Կիտեյն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Whitesnake և Դիփ Փարփլ |
Կայք | davidcoverdale.com |
David Coverdale Վիքիպահեստում |
Քովերդեյլի ծնողները ունեցել են սեփական փաբ, այդ պատճառով նա ստիպված է եղել լսել «կենդանի» երաժշտություն։ Դեյվիդը սովորել է կիթառ նվագել, սակայն նրա իրական տաղանդը բացահայտվել է երգի ասպարողում։ Բացի երաժշտությունից Դեյվիդը սիրում էր նկարել և նույնիսկ որոշ ժամանակ սովորել է Միդլսբրոյի նկարչական քոլեջում (որտեղ ծանոթացել է Միկի Մուդիի հետ), սակայն նրա մեջ ավելի շատ գերակշռում էր երաժշտական ոգին և նա 1967 թվականին սկսում է երգել «Denver Mule» խմբում, իսկ հետո՝ «The Skylines» և «The Government» խմբերի անդամ։
Լեգենդ կա, որ Դեյվիդ Քովերդեյլը 1969 թվականի օգոստոսին ելույթ է ունեցել «The Government» խմբում, ինչ-որ համալսարանի բացման ժամանակ և նա ետնաբեմում խոսում է Ջոն Լորդի հետ։ Նա Դեյվիդին է տալիս իր հեռախոսահամարը որպիսզի զանգահարի, եթե Իեն Գիլլանի տարբերակը չաշխատի։ Դանիա մեկնելու ժամանակ նա «Harvest» խմբի անդամն էր, իսկ վերադառնալիս՝ «River’s Invitation»-ի։ Նույն ժամանակհատվածում նա աշխատանքի է անցնում հագուստի խանութում՝ Ռեդկար քաղաքում։
1973 թվականից նա հիմնադրում է «The Fabulosa Brothers» խումբը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.