կանադացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Դենիել Քադմոր (անգլ.՝ Daniel Cudmore, հունվարի 20, 1981, Squamish, Squamish-Lillooet Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասան։ Իր ամենահայտնի դերը եղել է Պիտեր Ռասպուտին / Քոլոսի դերը « Իքս մարդիկ» ֆիլմում, և Ֆելիքսի դերը «Մթնշաղ» ֆիլմում։
Ուշադրություն։ Հոդվածը պարունակում է չթարգմանված Ֆիլմագրության բաժին։ Ոչ հայերեն Ֆիլմագրության բաժին անհրաժեշտ է թարգմանել կամ հեռացնել, հակառակ դեպքում հոդվածը կամ տվյալ բաժինը ենթակա է ջնջման։ |
Դենիել Քադմոր անգլ.՝ Daniel Cudmore | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Squamish, Squamish-Lillooet Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Կրթություն | Gannon University? |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կասկադյոր |
Քոդմորը ծնվել և մեծացել է բրիտանացի ծնողների ընտանիքում, Բրիտանական Կոլումբիայի Սյու Բեյլիին քաղաքում, ծնողներից Սյու Բեյլին աշխատում է Բրիտանական Կոլումբիայի կինոկենտրոնում, իսկ հայրը` Ռիչարդ Քադմորը բժիշկ է։ Քադմորը երեք եղբայրներից ամենաբարձրահասակն է 6.5 ֆուտ (198 սմ)։ Քադմորը սովորել է Գեննոնի համալսարանում, բացի այդ եղել է նաև ֆուտբոլի հավաքականի անդամ 2000 թվականից մինչև 2002 թվականները։ Եղել է «Կապիլանո» ռեգբի ակումբի նախկին հարձակվողը։ Նրա ավագ եղբայրը Ջեյմի Քադմորը Կանադական ռեգբիի հավաքականի անդամ է[1]։ Նրա փոքր եղբայր Լյուկը նույնպես խաղում է «Կապիլանո» ռեգբի ակումբում։
Քադմորի առաջին մեծ դերը եղել է 2003 թվականին, երբ նա հայտնվել է որպես Պիտեր Ռասպուտին / Կոլոսս «Իքս մարդիկ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմում։ Նա այդ դերը խաղացել է նաև ֆիլմի շարունակության «Իքս մարդիկ։ Վերջին մարտը»-ի մեջ։ Նա ստացել էր գլխավոր դեր «Գերմարդի վերադարձը» ֆիլմում, սակայն այդ դերը խաղաց Բրանդոն Ռութին[2].: Քադմորը ֆելիքսի դերը խաղացել է չորս ֆիլմերից «Մթնշաղ», «Մթնշաղ. Նորալուսին», «Մթնշաղ։ Խավարում», «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1», «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» ֆիլմերում։ Քադմորը խաղացել է վեբ-սերիալ «Halo 4 : Գնալ դեպի լուսաբաց»-ում[3]։ Դերասանի կերպարը գրեթե ամբողջովին համապատասխանում է Ջոնին, ինչպես նկարագրված է գրքերում և կոմիքսներում, նրանք երկուսն էլ ունեն մաշկի նույն գույնը և սանրվածքը, և նույնիսկ մարմնի կառուցվածքը (հատկապես աճի առումով `198 սմ)։
2013 թ. մարտին հայտարարվեց, որ Քադմորը «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում կվերադառնան Կոլոսսի դերին[4]։
Տարի | Դեր | Անվանում |
---|---|---|
2000 | X2 | Փյոթր / Piotr |
2003 | X2 | Պիտեր Ռասպուտին / Քոլոսը / Piotr Rasputin / Colossus |
2003 | Stargate SG-1 | Ջաֆֆա #1 / Jaffa #1 |
2003 | The Collector | Փոքր մարդ #3 / Little Man #3 |
2004 | A Very Cool Christmas | Մարզասրահի տղան / Gym Guy |
2005 | Are We There Yet? | Բասկետբոլիստ / Basketball Player |
2005 | Alone in the Dark | Լրտես Բարր / Agent Barr |
2006 | X-Men: The Last Stand | Պիտեր Ռասպուտին / Քոլոսը |
2007 | Masters of Horror | Շերիֆի օգնական#2 / Deputy #2 |
2008 | The Backshop Show | Չակ / Chunk |
2009 | Merlin and the Book of Beasts | Ռիցար Դռակոն / Dragon Knight |
2009 | Driven to Kill | Երիտասարդ տղա / Young Guy |
2009 | The Twilight Saga: New Moon | Ֆելիքս / Felix |
2009 | Revolution | Բիտո / Bito |
2010 | Icarus | Վարձու մարդասպան #2 / Hit Man #2 |
2010 | The Twilight Saga: Eclipse | Ֆելիքս / Felix |
2010 | A Night for Dying Tigers | Դեյվ / Dave |
2011 | The Twilight Saga: Breaking Dawn — Part 1 | Ֆելիքս / Felix |
2012 | Rites of Passage | Լոս / Moose |
2012 | Fringe | Դենիել Հիքս / Daniel Hicks |
2012 | The Baytown Outlaws | Լինքոլն Ուդի / Lincoln Oodie |
2012 | The Twilight Saga: Breaking Dawn — Part 2 | Ֆելիքս / Felix |
2012 | Halo 4: Forward Unto Dawn | Վարպետ Չիֆ / Master Chief |
2013 | The True Heroines | Գարոլդ / Harold |
2014 | Percy Jackson: Sea of Monsters | Մանտիկորա / Manticore |
2014 | X-Men: Days of Future Past | Պիտեր Ռասպուտին / Քոլոսը / Piotr Rasputin / Colossus |
2015 | All of My Heart | Թոմմի / Tommy |
2015 | Lockdown | Գիդեո / Gideon |
2016 | Warcraft | Վանդակի տեքստ |
2018 | X-Men: Dark Phoenix | Պիտեր Ռասպուտին / Քոլոսը / Piotr Rasputin / Colossus |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.