Դենիս Բերգկամպ
From Wikipedia, the free encyclopedia
Դենիս Նիկոլաս Մարիա Բերգկամպ (հոլ.՝ Denis Nicolaas Maria Bergkamp, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈdɛnəs ˈbɛrxkɑmp] ( լսել), մայիսի 10, 1969(1969-05-10)[2][3], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին ֆուտբոլիստ, հետագայում ֆուտբոլային մարզիչ։ Սկզբում խաղացել է որպես կիսապաշտպան, իսկ հետո որպես հարձակվող, ինչից հետո էլ հայտագրվել է որպես ենթահարձակվող։ Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Յան Մյուլդերը ասել է, որ Բերգկամպը «պատմության մեջ տեխնիկապես ամենազարգացած հոլանդացին է»[5]։ Դենիսի նախկին խաղընկեր Թիերի Անրին ասել է, որ նա «երազանքների հարձակվող է»[6]։
Դենիս Բերգկամպ հոլ.՝ Denis Bergkamp | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Դենիս Նիկոլաս Մարիա Բերգկամպ[1] | ||||||||||||||
Ազգությունը | հոլանդացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդներ | ||||||||||||||
Մականուն | Բերգի, Չթռչող հոլանդացի, Սառցե մարդ | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 10, 1969(1969-05-10)[2][3] (54 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ | ||||||||||||||
Հասակ | 183 սմ[4] | ||||||||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Այաքս | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բերգկամպը նորամուտը կատարել է «Այաքսի» կազմում 1986 թվականին։ 1993 թվականին նա համալրել է «Ինտերի» կազմը։ Բերգկամպը «Ինտեր»-ի կազմում խաղաց ընդամենը երկու մրցաշրջան, ինչից հետո եկավ «Արսենալ», որի կազմում մի քանի անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն և հաղթեց երկրի գավաթը։ Ազգային հավաքականում նորամուտը կատարել է 1990 թվականին և այնտեղ խաղացել է շուրջ 10 տարի։ Ազգային հավաքականում նա երրորդն է խփած գոլերի քանակով։ Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2006 թվականին։
Բերգկամպը ընդգրկվել է լավագույն 125 ֆուտբոլիստների ցուցակի մեջ, որը կազմել էր լեգենդար Պելեն։ Ինչպես նաև նա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստներց մեկն է։ 2007 թվականին Բերգկամպը ընդգրկվել է Անգլիական ֆուտբոլի փառքի սրահում՝ այդպիսով դառնալով առաջին և միակ հոլանդացի ֆուտբոլիստը, ով արժանացել է նման պատվի։