Դեննիս Միդոուս
From Wikipedia, the free encyclopedia
Դեննիս Միդոուս (անգլ.՝ Dennis L. Meadows, հունիսի 7, 1942(1942-06-07)[1], Մոնտանա, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, ղեկավարման համակարգի պրոֆեսոր և քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի (Նյու-Գեմպշիր համալսարանին կից) նախկին տնօրեն։ Հանդիսանում է ինտերակտիվ ուսուցման լաբորատորիայի տնօրեն և հայտնի է որպես «Սահմանային աճի» հեղինակ։
Դեննիս Միդոուս Dennis Meadows | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1942(1942-06-07)[1] (81 տարեկան) Մոնտանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բնապահպանագետ, գրող և տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | system dynamics? |
Անդամակցություն | Հռոմեական ակումբ |
Ալմա մատեր | MIT Sloan մենեջմենթի դպրոց և Կառլթոն քոլեջ |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[2] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Դոնելա Մեդոուզ |
Dennis Meadows Վիքիպահեստում |
Դեննիս Լուգան ստացել է բակալավրի աստիճան Կարլտոն քոլեջում, մասնագիտական դոկտորություն Կառավարությունում և ունի 4 դոկտորական աստիճան։
Նա սկսել է աշխատել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1960-ական թթ. վերջերին։ 1970-1972 թթ. նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Հռոմի ակումբի նախագծի Predicament մարդկության» տնօրենն է եղել։ Այնուհետև նա եղել է կառավարման ֆակուլտետի նահանգային պրոֆեսոր ինժեներային և սոցիալական գիտությունների գծով։ Երկար տարիներ եղել է հեռարձակման ծրագրերի տնօրեն՝ հիմնականում բիզնեսի և տեխնիկայի ոլորտներում։ Նա անցկացնում էր սեմինարներ և մշակում էր նոր և բարդ խաղեր ամբողջ աշխարհի տասնամյա երեխաների համար։ Բացի այդ Միդոուսը կարդացել է լեկցիաներ աշխարհի ավելի քան 50 երկրներում։ Նա եղել է 3 համալսարանների գիտական ուսումնասիրությունների ինստիտուտների տնօրեն՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Դարտմուտսկու քոլեջի և Նյու-Գեմպշիր նահանգի համալսարանի։ Նա եղել է Միջազգային հասարակական շարժի համակարգի և Միջազգային մոդելավորման ու Games Association-ի նախկին նախագահը։ Նա ստացել է բազմաթիվ միջազգային պարգևներ իր աշխատանքի համար, դրանցից է 2009 թ. Ճապոնիայի հանձնած պարգևը։