ամերիկացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Դեշիլ Հեմմեթ (անգլ.՝ Dashiell Hammet, մայիսի 27, 1894[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - հունվարի 10, 1961[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), դետեկտիվ ժանրի ամերիկացի գրող և գրաքննադատ, համարվում է hardboiled (Ռեյմոնդ Չանդլերի և Ջեյմս Քեյնի հետ) և նուար ժանրերի հիմնադիր։ Նրա ստեղծագործությունները դասական են համարվում։
Դեշիլ Հեմմեթ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Վախճանվել է | հունվարի 10, 1961[1][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, լրագրող, գրական քննադատ և արձակագիր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Baltimore Polytechnic Institute? |
Ժանրեր | դետեկտիվ և քրեական վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | The Maltese Falcon?, Red Harvest?, The Gutting of Couffignal?, The Thin Man?, The Dain Curse? և The Glass Key? |
Անդամակցություն | Civil Rights Congress? |
Կուսակցություն | ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն |
Ամուսին | Ջոզեֆինա Դոլան |
Համատեղ ապրող | Լիլիան Հելլման |
Dashiell Hammett Վիքիպահեստում |
Ծնվել է 1894 թ. մայիսի 27 Մերիլենդ քաղաքում, աղքատ ընտանիքում։ 14 տարեկան հասակում Դեշիլը թողեց ուսումը և սկսեց աշխատել ընտանիքին օգնելու համար։ 1915 թ. ընդունվեց աշխատանքի Ալան Պինկերտոնի դետեկտիվ գործակալություն որպես խուզարկու։ Պատերազմի տարիներին անցավ ծառայության բժշկական կորպուս, բայց շուտով լրջորեն հիվանդացավ տուբերկուլյոզով և պատերազմից հետո չկարողացավ շարունակել աշխատանքը Պինկերտոնի գործակալությունում։
Նա սկսեց հաճախել գրական դասընթացների և 1922 թ. հոկտեմբերին առաջին անգամ հրատարակվեց The Smart Set ամսագրում։ 1923 թ. սկսեց հրատարակվել Black Mask ամսագրում, այդ ժամանակ հայտնվեց առաջին պատմվածքը կոնտինենտալ գործակալության մասին։ Տուբերկուլյոզը դեռ տանջում էր Հեմմեթին, պատմվածքներից ստացած փողը չէր բավականացնում, և նա ստիպված էր լքել իր ընտանիքը։
1929 թ. փետրվարի 1֊ին հրատարակվեց Հեմմեթի առաջին վեպը՝ "Կարմիր բերքը" (կամ "Արյունոտ բերքը" - անգլ.՝ Red Harvest)։ Այդ վեպը, ինչպես նաև հաջորդը - "Դեյնների անեծքը" ("The Dain Curse", հրատարակվել է հուլիսի 19), կոնտինենտալ գործակալության մասին էր։ 1930-ականները ամենաբերքատու ժամանակաշրջանն էին Հեմմեթի գործունեության մեջ։
1930 թ. փետրվարի 14֊ին լույս տեսավ գրողի ամենահայտնի վեպը՝ "Մալտիական բազեն" ("The Maltese Falcon"), որի գլխավոր հերոսը Սեմ Սփեյդն էր։ Սփեյդը դարձավ ամերիկյան խուզարկուի մարմնավորումը գրականության մեջ։ Այս ժամանակաշրջանում կազմավորվեց Հեմմեթի ոճը. նրա գրքերում չկան դրական հերոսներ, դետեկտիվը ստիպված է ինքը պատժել մեղավորին, քանի որ հույսեր չի կապում արդարադատության հետ։
1934 թ. հրատարակվեց "Նիհարը" ("The Thin Man"), հեղինակի վերջին վեպը։ Այդ պահից սկսած Հեմմեթը սկսեց ալկոհոլ օգտագործել և շուտով նրա մոտ կախվածություն սկսվեց։ Մեծ ջանքերի շնորհիվ նա կարողացավ բուժվել և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայում էր որպես լրագրող։ Պատերազմից հետո զբաղվում էր քաղաքականությամբ և արդյունքում ընկավ կառավարության սև ցուցակները։ 1955 թ. գրողը սրտի կաթված տարավ և մի քանի տարի ապրեց իր մոտիկ ընկերուհու Լիլիան Խեպլմանի մոտ, որը նրա մասին հոգ էր տանում։ Հեմմեթը մահացավ 1961 թ. հունվարի 10֊ին թոքերի քաղցկեղից։ Թաղված է Արլինգտոնյան գերեզմանոցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.