Դերենիկ Ա Արծրունի
From Wikipedia, the free encyclopedia
Դերենիկ Արծրունի, Դերենիկ-Աշոտ կամ Աշոտ-Դերենիկ, Վասպուրականի թագավորության երկրորդ թագավոր (943-958)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Արծրունի (այլ կիրառումներ)
Դերենիկ Ա Արծրունի | |
---|---|
Վասպուրականի արքա | |
Իշխանություն | 943 - 958 |
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Մահացել է՝ | 958[2][1] կամ 959[3][4] |
Նախորդ | Գագիկ Արծրունի |
Հաջորդող | Աբուսահլ-Համազասպ |
Տոհմ | Արծրունիներ |
գերիշխան | |
Հայր | Գագիկ Արծրունի |
Մայր | Մլքե |
Վասպուրականի թագավոր Դերենիկ-Աշոտը (Դերենիկ Արծրունի), ծնվել է Վասպուրականի թագավորության մայրաքաղաք Վանում՝ նրա առաջին թագավոր Գագիկ-Խաչիկի ընտանիքում։ Գագիկ-Խաչիկին հաջորդեց ավագ որդի Դերենիկը Աշոտ կրկնանունով, որը թագավորել է 17 տարի և վախճանվել է 958 թվականին։ Իշխել է 943 թվականից։
Շարունակելով հոր քաղաքականությունը՝ Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելքի է պատրաստում։ Ամբողջ Վասպուրականով մեկ լայն շինարարություն ծավալվեց։ Գագիկի և նրա որդու՝ Դերենիկի ժամանակ բարեկարգվում են Վան և Ոստան քաղաքները, Աղթամար կղզում կառուցվում է ամրոց-քաղաք, ինչպես նաև հայկական ճարտարապետության լավագույն կոթողներից մեկը՝ Աղթամարի եկեղեցին և արքայական դահլիճը, անց են կացվում ջրանցքներ, բացվում են դպրոցներ,զարկ է տրվում գյուղատնտեսության, արհեստագործության ու առևտրի զարգացման[5]։
Գագիկի օրոք տեղի ունեցավ դեռևս նրա հոր ժամանակ նշմարվող հայ-քրդական մերձեցումը:Այդ ժամանակ քրդական տարրը դեռևս չէր թափանցել Հայաստան, և Վասպուրական ու դրացի քրդական ցեղերի շահերը հաճախ համընկնում էին, որով հող էր ստեղծվում բարեկամական կապերի համար:Բյուզանդական կայսրությունն էլ, ելնելով իր շահերից, խրախուսում էր այդ մերձեցումը[6]։
Արծրունյաց թագավորներ Գագիկը և նրա որդի Աշոտ-Դերենիկը սատարել են Ատրպատականի Դայսամ Իբրահիմ և Դվինի Շադդադյան Մուհամմադ քուրդ ամիրաներին, որոնք պայքարել են Ատրպատականին տիրացած Սալարյանների դեմ։ Վերջիներիս դեմ պայքարում 953 թվականին պարտված Դայամ Իբրահիմը կրկին ապաստան գտավ Վասպուրականի թագավորությունում, բայց երբ Սալարյան Մարզուբանը նրան ձերբակալելու համար զորք ուղարկեց Վասպուրական, Դայսամը ստիպված հեռացավ Միջագետք։ Երեք տարի հետո նա Ատրպատականին տիրանալու մի վերջին փորձ կատարեց, բայց պարտվեց Մարզուբանից և նորից ապաստանեց Դերենիկի մոտ։ Վերջինս կախման մեջ էր Ատրպատականի տիրոջից, ուստի նրա ճնշմամբ ստիպված եղավ Դայսամին հանձնել նրա ձեռքը։ Դերենիկ Արծրունին ջանում էր զորակցել հակասալաևյան ուժերին և նրանց միջոցով վերջ տալ իր կախվածությանը Մարզուբանից։ Դերենիկի բարեհաճուությունը շահելու նպատակադրումով 956 թվականին Մարզուբանը չորս տարով Վասպուրականը ազատեց հսրկերից։
Դերենիկ Արծրունուն հաջորդում է եղբայրը՝ Աբուսահլ-Համազասպը (958-968) , որի օրոք Բյուզանդիան նպատակ ուներ նվաճել հայկական հողերը[7]։