«Դիանա և Ակտեոն» (իտալ.՝ Diana e Atteone), վենետիկցի նկարիչ Տիցիանի կտավը, նկարված 1556-1559 թվականներին։ Կտավը մտնում է այն 7 նկարների մեջ, որոնք Տիցիանը նկարել է դիցաբանական թեմատիկայով, Ֆիլիպ 2-րդ Իսպանացի արքայի պատվերով, 16-րդ դարում։ Այդ ժամանակ դրանք այնքան բաց էին համարվում, որ դրանք կանանց ներկայությամբ ծածկվում էին։ Մտել է Բրիջուոտերի հավաքածուի մեջ։ Կտավի վրա պատկերված է այն պահը, երբ Ակտեոնը հանկարծակի տեսնում է մերկ Դիանային ու դրանով զայրացնում է աստվածուհուն։ Տիցիանի մեծագույն կտավներից մեկն է[7]. 2008-2009 թվականներին Մեծ Բրիտանիայում համազգային արշավի արդյունքում կտավը գնվել է Էդինբուրգի ու Լոնդոնի ազգային պատկերասրահների կողմից ու հետագա 5 տարիների ընթացքում գտնվել է երկու պատկերասրահներում։

Արագ փաստեր Դիանա և Ակտեոն, տեսակ ...
Դիանա և Ակտեոն
Thumb
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան[1][2]
տարի1550[3]
բարձրություն184,5 սանտիմետր[4][2]
լայնություն202,2 սանտիմետր[4][2]
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[5] և Շոտլանդիայի ազգային պատկերասրահ[6]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ և Շոտլանդիայի ազգային պատկերասրահներ
հիմնական թեմաDiana and Actaeon?
https://www.wga.hu/html/t/tiziano/08b/3dian_a.html կայք
Ծանոթագրություններ
 Diana and Actaeon by Titian Վիքիպահեստում
Փակել

Պատմություն

«Դիանա և Ակտեոն» կտավը համարվում է Տիցիանի յոթ հայտնի կտավներից մեկը, որոնք պատվիրել է Ֆիլիպ 2-րդ Իսպանացու կողմից։ Կտավն Իսպանիայում է մնացել մինչև 1704 թվականը, երբ Իսպանիայի արքա Ֆիլիպ 5-րդը նվիրել է այն ֆրանսիական դեսպանին։ Շուտով այն հայտնվել է Լյուդովիկոս 14-րդի զարմիկ, Օռլեանի հերցոգ Ֆիլիպ 2-ի հայտնի հավաքածուում։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո հավաքածուն Օռլեանի հերցոգ Ֆիլիպ 2-րդի կողմից վաճառվել է մի բրյուսելցի բանկիրի, իր մահապատժից 2 տարի առաջ։ Հավաքածուն տեղափոխվել է Լոնդոն վաճառքի համար և գնվել է երեք արիստոկրատների կողմից։ Նրանցից մեկը` Ֆրենսիս Էգերտոնը, գնել է կտավների մեծ մասն իր համար, ներառյալ Տիցիանի «Դիանա և Ակտեոն»-ը, «Դիանա և Կալիստո» կտավները, Պուսենի 8 կտավ, Ռաֆայելի 3 կտավ և Ռեմբրանդտի «Ինքնանկար 51 տարեկանում» կտավը[8]։ Կոմսի մահից 5 տարի անց հավաքածուն անցել է նրա զարմիկ Գովերին, ով այն համընդհանուր ցուցադրության է դրել լոնդոնյան իր տանը, Վեստմինստերում։ Այդ ժամանակից ի վեր հավաքածուն մշտապես հասանելի է դարձել հանրությանը։ 1939 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում հավաքածուն Լոնդոնից տեղափոխվել է Շոտլանդիա։ 1945 թվականից 26 կտավից կազմված այդ հավաքածուն ստացել է «Սազերլենդյան փոխառություն» անունը և գտնվում է Էդինբուրգի ազգային պատկերասրահում, Շոտլանդիայում։ Տիցիանի «Դիանա և Կալիստո» և «Դիանա և Ակտեոն» կտավները ներշնչել են այլ նկարիչների, ներառյալ` Ուիլյամ Թըրներին[9] և Լյուսեն Ֆրեյդին, վերջինս նկարագրել է այդ կտավը որպես «աշխարհի գեղեցկագույն կտավ»[7]։

2008-2009 թվականների ազգային արշավ

2000 թվականին «Սազերլենդյան հավաքածու»-ն ժառանգաբար անցել է Ֆրենսիս Էգերտոնին, Սազերլենդի 7-րդ հերցոգին և նրա հարստության հիմնական մասն էր կազմում։ 2003 թվականին նա Տիցիանի «Վեներա Անադիոմենա» կտավը վաճառել է Շոտլանդիայի ազգային պատկերասրահին, իսկ 2007 թվականին հայտարարել է, որ ցանկություն ունի վաճառել իր հավաքածուի մի մասը, որպեսզի դիվերսիֆիկացնի իր կապիտալը։ Նա առաջարկել է «Դիանա և Կալիստո» և «Դիանա և Ակտեոն» զույգը բրիտանական ազգային պատկերասրահներին 100 միլիոն ֆունտ ստերլինգով, եթե մինչև 2008 թվականը պատկերասրահները ցույց տային, որ ի վիճակի են հավաքել այդ գումարը, այլապես դրանք պիտի ներկայացվեին աճուրդում։ Լոնդոնի և Շոտլանդիայի ազգային պատկերասրահները հայտարարել են, որ կհավաքեն 50 միլիոն ֆունտ ստերլինգ նախ «Դիանա և Ակտեոն» կտավի համար, այնուհետև նույն կերպ գումար կհավաքվի նաև «Դիանա և Կալիստո» կտավի համար հաջորդ 3 տարիների ընթացքում[10][11][12]։ Չնայած միջոցների հավաքման մեծ խնդիրներին ու ակցիայի հանդեպ քննադատություններին, 2009 թվականի փետրվարի 2-ին հայտարարվել է, որ անհրաժեշտ ֆինանսներ են հավաքվել նկարի գնման համար[13]։ Կտավը 5 տարիների ընթացքում ցուցադրվել է Էդինբուրգի և Լոնդոնի ազգային պատկերասրահներում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.