Դիաուխի
From Wikipedia, the free encyclopedia
Դիաուխի (նաև՝Դայաենի), երկիր Նաիրի ցեղային միությունում։ Հին տարածաշրջան Հայկական բարձրավանդակի հյուսիսում, որը սահմանակցում էր Կողքիսի հարավային և Վանի թագավորության հյուսիսարևմտյան սահմանների հետ։ Դիաոխան հիշատակվում է միջինարևելյան աղբյուրներում դեռ մ.թ.ա. 12-8-րդ դարերում։ Ասորական գրերում հիշատակվում է որպես Դիաենա։ Ավելի ուշ հին հույները տեղի բնակիչներին անվանում են «տաոխներ» (սրանից էլ ծագում է Տայք պատմական շրջանի անվանումը)։ Դիաոխայի մայրաքաղաքն էր Զուան։