Դիետա
From Wikipedia, the free encyclopedia
Օրգանիզմի նյութափոխանակության ժամանակ տվյալ անձի կամ այլ օրգանիզմի կողմից սպառվող սննդային գումարը կոչվում է «դիետա»[1]։ Դիետա բառը, որպես այդպիսին, օգտագործվում է գլխավորապես երկու իրավիճակ բացատրելու համար․ առաջին՝ առողջ սնունդ առողջության պաշտապնության համար և երկրորդ՝ քաշի կառավարման համար։ Չնայած մարդիկ ուտում են և՛ բուսական, և՛ կենդանական ծագման սնունդ, յուրաքանչյուր մշակույթ և յուրաքանչյուր մարդ ունի որոշակի սննդային նախասիրություններ և որոշ սննդային ցուցումներ։ Դա կարող է պայմանավորված լինել նաև անձնական ճաշակի և էթիկական պատճառներով։ Անհատական դիետիկ ընտրությունները կարող են լինել և՛ առողջարար, և՛ վնասակար։ Սննդային դիետայի ամբողջական սննդում պիտի լինեն վիտամիններ, հանքային աղեր, սնուցող սպիտակուցներ, ճարպեր, ճարպային թթուներ, ինչպես նաև սննդային էներգիա՝ ածխաջրեր, սպիտակուցներ և յուղեր։ Դիետիկ սովորություններն ու ընտրությունները կարևոր դեր են խաղում կյանքի, առողջության և երկարակեցության համար։