![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Aram_Khachaturian%252C_1945.jpg/640px-Aram_Khachaturian%252C_1945.jpg&w=640&q=50)
Դիմակահանդես (սյուիտ)
From Wikipedia, the free encyclopedia
Դիմակահանդես սյուիտ, Արամ Խաչատրյանի՝ հինգ մասից բաղկացած սիմֆոնիկ ստեղծագործություն։ Դիմակահանդեսի երաժշտությունը գրվել է 1941 թվականին Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի պատվերով Միխայիլ Լերմոնտովի համանուն դրամայի համար, որի առանձին հատվածների հիման վրա 1944 թվականին Արամ Խաչատրյանը ստեղծում է «Դիմակահանդես» սյուիտը։
![]() | |
Տեսակ | երաժշտական գործ/ստեղծագործություն |
Ժանր | սիմֆոնիկ ստեղծագործություն |
Կոմպոզիտոր | Արամ Խաչատրյան |
Տևողություն | 17 րոպե |
Ստեղծման տարեթիվ | 1941 թվական |
Առաջնախաղի տարեթիվ | 1944 թվական |
Առաջնախաղի վայր | Մոսկվա |
Հրատարակման տարեթիվ | 1947 թվական |
Սյուիտը առաջին անգամ հնչել է 1944 թվականի նոյեմբերի 8-ին Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր Սերգեյ Գորչակովի ղեկավարությամբ[1]։
Արտերկրում «Դիմակահանդես» սյուիտը առաջին անգամ հնչել է ԱՄՆ–ում 1946 թվականի մայիսի 7-ին Սանտա Մոնիկայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր Ժաք Ռախմիլովիչի ղեկավարությամբ։
«Դիմակահանդես» սյուիտի դաշնամուրի համար առաջին փոխադրումը, Արամ Խաչատրյանի առաջարկով, կատարել է Ալեքսանդր Դոլուխանյանը։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1945 թվականին ԽՍՀՄ Մուզֆոնդի կողմից։