From Wikipedia, the free encyclopedia
Դիոգու Լեյտե (պորտ.՝ Diogo Leite, հունվարի 23, 1999[1], Պորտու), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պորտուի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Լեյտեն Պորտուի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Diogo Filipe Monteiro Pinto Leite | ||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 23, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Պորտու | ||
Հասակ | 190 սմ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Պորտու | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2008 | Լեյշոյնշ | ||
2008-2017 | Պորտու | ||
2014-2015 | → Պադրոենսե | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-ներկա | Պորտու B | 32 | (1) |
2018-ներկա | Պորտու | 3 | |
Ազգային հավաքական‡ | |||
2014-2015 | Պորտուգալիա Մ16 | 9 | (1) |
2015-2016 | Պորտուգալիա Մ17 | 16 | (0) |
2017 | Պորտուգալիա Մ18 | 5 | (0) |
2017-2018 | Պորտուգալիա Մ19 | 10 | (0) |
2017-ներկա | Պորտուգալիա Մ20 | 3 | (0) |
2018-ներկա | Պորտուգալիա Մ21 | 5 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լեյտեն Պորտուի ակադեմիայի սան է։ Առաջին հանդիպումը Պորտու B-ի կազմում անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 27-ին՝ Սանտա Կլարայի դեմ խաղում[3][4]։ 2018 թվականի հուլիսի 30-ին Լեյտեն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 4-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պորտուգալիայի սուպերգավաթի Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[6] և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[7][8]։ Առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Շավիշի դեմ խաղում[9][10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Լեյտեն խփեց օգոստոսի 19-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[11][12]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց դեկտեմբերի 11-ին՝ խմբային փուլի Գալաթասարայի դեմ խաղում[13]։
Լեյտեն ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով 5 խաղում[14]։ Պորտուգալիան հաղթեց առաջնությունը[15]՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Իսպանիային[16], իսկ Լեյտեն ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[17]։ 2017 թվականին նա մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը՝ անցկացնելով 1 հանդիպում[18], իսկ Պորտուգալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվեց Անգլիային[19][20]։
2018 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ[21]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պորտու B | 2017–18 | Սեգունդա Լիգա | 28 | 0 | — | 28 | 0 | |||||
2018–19 | 4 | 1 | 4 | 1 | ||||||||
Ընդհանուր | 32 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 1 | ||
Պորտու | 2018–19 | Պրիմեյրա Լիգա | 3 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 6 | 1 |
Կարիերայի ընդհանուր | 35 | 2 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 38 | 2 |
Պորտու
Պորտուգալիա Մ17
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.