From Wikipedia, the free encyclopedia
Դիվերսիֆիկացիա, զանազանակերպում[1] կամ բազմազանեցում[2] (լատին․՝ diversificatio «փոփոխություն, բազմազանություն» от լատին․՝ diversus - «տարբեր» + լատին․՝ facere - «անել»), ռիսկի կառավարման նպատակով կապիտալի բաշխում, սնանկացումից ապահովագրվելու ռազմավարություն, մենեջմենթ՝ թողարկվող արտադրանքի տեսականու ընդարձակման և շուկայի բազմազանության ճանապարհով արտադրության արդյունավետության բարձրացում[3]։
Դիվերսիֆիկացումը տարբեր ներդրումների մեջ պորտֆոլիոյի ռեսուրսների կամ կապիտալի բաշխելու մեթոդ է։ Դիվերսիֆիկացման վերջնական նպատակը ներդրումային պորտֆելիոյի փոփոխականության նվազեցումն է՝ ակտիվների մի դասի վնասները մեկ այլ ակտիվների դասի շահույթներով փոխհատուցելով[4]։
Դիվերսիֆիկացիան կարելի է բնորոշել հետևյալ ասացվածքով․
Բոլոր ձվերը մեկ զամյուղի մեջ մի՛ դիր[4]։ |
Այսինքն, եթե զամբյուղն ընկնի, բոլոր ձվերը կկոտրվեն, իսկ տարբեր զամբյուղներում դնելու դեպքում փոքրանում է բոլոր ձվերը կորցնելու ռիսկը, թեև առնվազն մեկ ձու կորցնելու հավանականությունն ավելի մեծ է։
Ֆինանսական առումով դիվերսիֆիկացիա է մի քանի տեսակի արժեթղթերում ներդրումներ անելը։ Ռիսկային է միայն մեկ տեսակի արժեթուղթ ունենալը, քանի որ բացառված չէ, որ մեկ տարվա ընթացքում արժեթղթի գինը զգալի անկում ապրի։ Սակայն քիչ է հավանական, որ մի քանի տարբեր արժեթղթեր միաժամանակ անկում կապրեն, հատկապես եթե պատահականորեն են ընտրված։
Դիվերսիֆիկացիայի սկզբունքը կիրառություն ունի բոլոր ֆինանսական բնագավառում։ Ինչպես հայտնի է բանկերը վարկավորում են տնտեսության ոչ թե մեկ, այլ տարբեր ճյուղեր, իսկ ավանդատուներն ամբողջ գումարը մեկ բանկի փոխարեն բաշխում են մի քանիսում[5]։
Գոյություն ունեն դիվերսիֆիկացիան ընտրելու տարբեր ռազմավարություններ, բայց ընդհանուր առմամբ դրանք ներդրումներ են ակտիվների մի շարք դասերում։ Ակտիվների դասը ոչ այլ ինչ է, քան ներդրումների խումբ՝ նմանատիպ ռիսկի և շահութաբերության հատկանիշներով։
Օրինակ՝ բաժնետոմսերն ակտիվների դաս են, ինչպես պարտատոմսերը։ Բաժնետոմսերը հետագայում կարելի է բաժանել խոշոր կապիտալի և փոքր կապիտալի բաժնետոմսերի ակտիվների դասերի, մինչդեռ պարտատոմսերը կարող են բաժանվել ակտիվների դասերի՝ ներդրումային մակարդակի պարտատոմսերի և անպիտան պարտատոմսերի[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.