Դիտարկիչ
From Wikipedia, the free encyclopedia
Զննիչը կամ բրաուզերը (անգլ. Web browser), ծրագրային ապահովում է, որը նախատեսված է վեբ-կայքեր դիտելու համար, այսինքն վեբ կայքերին դիմելու, դրանցից ստացված տեղեկատվությունը վերամշակելու, կայքը արտածելու և մի էջից մյուսն անցնելու համար։
Համաշխարհային ցանցի ստեղծման օրվանից ցանցային զննիչները անընդհատ կատարելագործվել են և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծանում դրանց կարևորությունն ու պահանջարկը։ Այժմյան ցանցային զննիչը վեբ-կայքի մշակման և արտածման համար նախատեսված ծրագրային համակարգ է, որն իրենից ներկայացնում է վեբ-կայքի և իր հաճախորդի միջև միջանկյալ օղակ, միջավայր։ Գրեթե բոլոր հայտնի ցանցային զննիչները տարածվում են անվճար այլ լրացնող ծրագրերի հետ միասին. Ինտերնետ Էքսփլորեր (Microsoft Windows-ի հետ միասին), Մոզիլլա Ֆայրֆոքս (անվճար, ազատ ծրագրային ապահովում), Սաֆարի (Mac ՕՀ-ի հետ կամ անվճար Windows-ի համար), Օպերա (անվճար սկսած 8.50 տարբերակից), Գուգլ Քրոմ (անվճար, ազատ ծրագրային ապահովում)։
2019 թվականի մարտի տվյալներով ավելի քան 4.3 մլն մարդ օգտագործում է զննիչ, որը մոտավորապես կազմում է աշխարհի բնակչության 55%-ը[1]։ Ամենատարածված զննիչներն են Գուգլ Քրոմ-ը, Մոզիլլա Ֆայրֆոքս-ը, Սաֆարի-ն,Ինտերնետ Էքսփլորեր-ը և Microsoft Edge-ը։