Դմիտրի Իվանովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Իոսիֆովիչ Իվանովսկի (հոկտեմբերի 28 (նոյեմբերի 9), 1864[1], Գդով, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 20, 1920(1920-06-20)[2], Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ), բույսերի ֆիզիոլոգ, մանրէաբան, վիրուսոլոգիայի հիմնադիրը։
Դմիտրի Իվանովսկի ռուս.՝ Дми́трий Ио́сифович Ивано́вский | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28 (նոյեմբերի 9), 1864[1] |
Ծննդավայր | Գդով, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 20, 1920(1920-06-20)[2] (55 տարեկան) |
Մահվան վայր | Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ |
Գերեզման | Brethren Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան[1], Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան և Լարինյան գիմնազիա (1883) |
Ազդվել է | Adolf Mayer? |
Մասնագիտություն | վիրուսաբան, բուսաբան և կենսաբան |
Աշխատավայր | Վարշավայի համալսարան և Ռոստովի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Dmitry Iosifovich Ivanovsky Վիքիպահեստում |
Ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնապատմական բաժինը (1888)։ 1895-1901 թվականները՝ Պետերբուրգի համալսարանի պրիվատ դոցենտ, 1901-1910 թվականները՝ Վարշավայի, 1915 թվականից՝ Դոնի համալսարանների պրոֆեսոր։ 1892 թվականին Իոսիֆովին բացահայտեց, որ ծխախոտի մոզաիկ հիվանդության հարուցիչը անտեսանելի է մանրադիտակով, անցնում է բակտերիային և հախճապակյա ֆիլտրերով, չի աճում սովորական սննդարար միջավայրում։ Հիվանդության այդ հարուցիչը Իոսիֆովիչն անվանեց վիրուս։ Իոսիֆովիչու աշխատանքները վերաբերում են հիվանդ բույսերում ընթացող ֆիզիոլոգիական պրոցեսներին, խմորասնկերի սպիրտային խմորմանը և բույսերի քլորոֆիլին։