From Wikipedia, the free encyclopedia
Դոլգոպրուդնի (ռուս.՝ Долгопру́дный), քաղաք Մոսկվայի մարզում, գտնվում է Մոսկվայի կենտրոնից 20 կմ հյուսիս։ Քաղաքի անվանունը ծագել է ռուսական "Долгий пруд" (երկար լիճ)՝ քաղաքի հյուսիսարևելյան մասում գտնվող երկար և նեղ լճի անունից։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Դոլգոպրուդնի | |||||
Долгопрудный | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Երկրամաս | Ռուսաստան | ||||
Քաղաքային շրջան | Մոսկվայի մարզ | ||||
Համայնք | Dolgoprudny Urban Okrug?[1] | ||||
Քաղաքապետ | Օլեգ Տրոիցկի | ||||
Հիմնադրված է | 1931 թ. | ||||
Մակերես | 30,7 կմ² | ||||
ԲԾՄ | 180 մետր | ||||
Բնակչություն | 90․956 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTCUTC +3 | ||||
Հեռախոսային կոդ | 495 և 498 | ||||
Փոստային ինդեքս | 141700 | ||||
Փոստային դասիչ | 141707 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 495 | ||||
Պաշտոնական կայք | dolgoprudny.com | ||||
| |||||
Քաղաքը հարավից և արևելքից սահմաններ ունի Մոսկվայի հետ, հարավարևմուտքից՝ Խիմկիի հետ, արևմուտքում սահմանափակվում է Մոսկվայի ջրանցքով, հյուսիսում՝ Կլյազմինսկոյե ջրամբարով։ Մոսկվայի Սավյոլովսկի կայարանի երեք կառամատույցներից՝ Նովոդաչնայա, Դոլգոպրուդնայա և Վոդնիկի, գնացքով կարելի է 20 րոպեում հասնել Դոլգոպրուդնի։ Մոսկվան Դմիտրովին կապող Դմիտրովյան մայրուղին անցնում է քաղաքի արևելյան հատվածով։
Տարբեր ժամանակահատվածներում քաղաքի կազմում են եղել
Ժամանակակից Դոլգոպրուդնին գտնվում է 17-րդ դարից ի վեր հայտնի բնակավայրում, որտեղ 1900-ական թվականներին կառուցել են երկաթուղի, 1914 թվականին՝ երկաթուղային հարթակ։ Բնակավայրն սկսեց զարգանալ, երբ այնտեղ 1931 թվականին կառուցվեց օդանավաշինության գործարան։ Որոշ ժամանակ բնակավայրն անվանվել է Dirizhablstroy ("օդանավաշինություն")։ 1951 թվականին Դոլգոպրուդնի տեղափոխվեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը և քաղաքի հարավային մասում սկսվեց նրա նոր մասնաշենքի շինարարությունը։ Դոլգոպրուդնին քաղաքի կարգավիճակ ստացել է 1957 թվականին։
Միկրոշրջաններ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.