From Wikipedia, the free encyclopedia
Դոմինիկ Սանդա (իսկական անունը՝ Dominique Marie-Françoise Renée Varaigne մարտի 11, 1951[1][2][3][…], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասանուհի, նախկինում եղել է նաև նորաձևության մոդել, խաղացել է 1970-1980-ական թվականների բազմաթիվ համբավված կինոնկարներում, ինչպես նաև՝ թատրոնում։
Դոմինիկ Սանդա | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1951[1][2][3][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
dominiquesanda.com | |
Կինոյում Դոմինիկ Սանդայի առաջնախաղը եղել է ռուս ականավոր գրող Ֆյոդոր Դոստոևսկու «Հեզաբարո կինը» վիպակի հիման վրա 1969 թվականին Ռոբեր Բրեսոնի նկարահանած կինոնկարում գլխավոր հերոսուհու դերի կատարումը։ Հաջորդ տարում խաղացել է Զինաիդայի դերը մեկ այլ ռուս գրողի՝ Իվան Տուրգենևի «Առաջին սերը» վիպակի հիման վրա Մաքսիմիլիան Շելլի նկարահանած ֆիլմում։ 1977 թվականին Լիլիանա Կավանին նրան նկարահանել է Նիցշեի մասին իր ստեղծած «Բարուց և չարից անդին» ֆիլմում։ 1988 թվականին Դոմինիկ Սանդան մարմնավորել է Ինեսա Արմանդին Դոմինիկո Դամիանիի «Լենին։ Գնացք» հեռուստաֆիլմում։
Դերասանուհու գեղեցկությունը, ներաշխարհի լեցունությունը, դերասանական վարպետությունը գրավել են աշխարհահռչակ շատ կինոռեժիսորների, որոնք նրան հրավիրել են խաղալու իրենց կինոնկարներում։ Դոմինիկ Սանդան նկարահանվել է համաշխարհային կինոյի այնպիսի գլուխգործոցներում, ինչպիսիք են Բեռնարդո Բերտոլուչիի «Կոնֆորմիստը» (1970 թ.), «Քսաներորդ դար» կինոդյուցազներգությունը (1976 թ.), Լուկինո Վիսկոնտիի «Ընտանեկան դիմանկար՝ ինտերիերում»-ը (1976 թ.), Վիտտորիո դե Սիկայի «Ֆինցի Կոնտինիի այգին» (1970 թ.), Ժակ Դեմիի «Օրվա զարթոնքը» (1979 թ.), «Սենյակ քաղաքում»-ը (1982 թ.), Բենուա Ժակոյի «Աղավնիկի թևիկները» (1979 թ.), «Հոգով ու մարմնով»-ը (1986 թ.), «Նիցշե»-ն (1986 թ.), Մարգերիտ Դյուրասի «Գիշեր-նավը» (1979 թ.), Միշել Դևիլի «Ճամփորդություն երկուսով»-ը (1980 թ.), Լինու Վերտմյուլլերի «Ընդհատակյա տասնյակը» (1988 թ.), «Լուսնյակ գիշերով»-ը (1989 թ.) և բազում այլ ֆիլմեր։ Պոլ Նյումանի հետ Դոմինիկան 1973 թվականին նկարահանվել է Ջոն Հյուսթընի «Մարդ-մակինտոշը» ամերիկյան թրիլլերում։ 1974 թվականին կատարել է Հերմինայի դերը Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպի հիման վրա նկարահանված կինոնկարում։
Դոմինիկ Սանդան 1976 թվականին արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ Մաուրո Բոլոնյինիի «Ֆերրամոնտիի ժառանգությունը» կինոնկարում բարձրարվեստ դերակատարմամբ հանդես գալու համար[7]։
1977 թվականին կինոռեժիսոր Լուի Մալը հեռուստատեսության համար նկարահանել է դերասանուհու դիմանկար-կինոնկարը՝ «Դոմինիկ Սանդա կամ ուղղորդված երևակայություն» խորագրով։
1993 թվականին դերասանուհին իր ուժերը փորձել է նաև թատրոնում և այդ ժամանակից ի վեր դրամատիկական դերերի կատարմամբ հաջողությամբ հանդես է գալիս թատերական ներկայացումներում ևս։
Ֆրանսիական կինոյի և թատրոնի զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար Դոմինկ Սանդան արժանացել է Ֆրանսիայի պետական բարձր պարգևների՝ «Վաստակի համար» և Պատվո լեգեոնի շքանշանների, մեդալների, բարձր կոչումների։
Ներկայումս դերասանուհին ամուսնու՝ փիլիսոփա Նիկոլաե Կուտզարիդայի ապրում է Արգենտինայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.