From Wikipedia, the free encyclopedia
Դորիս Լոյթհարդ (գերմ.՝ Doris Leuthard, ապրիլի 10, 1963[1][2][3], Merenschwand, Muri District, Արգաու, Շվեյցարիա), շվեյցարացի քաղաքական գործիչ և իրավաբան։ 2 անգամ (2010 և 2017 թվականներին) ընտրվել է Շվեյցարիայի նախագահ, ներկայացնում է Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը, 2004-2006 թվականներին եղել է այդ կուսակցության նախագահ։
Դորիս Լոյթհարդ գերմ.՝ Doris Leuthard | |||
| |||
---|---|---|---|
հունվարի 1, 2017 - դեկտեմբերի 31, 2017 | |||
Նախորդող | Յոհան Շնայդեր Ամմանն | ||
Հաջորդող | Ալեն Բերսե | ||
| |||
հունվարի 1, 2010 - դեկտեմբերի 31, 2010 | |||
Նախորդող | Հանս-Ռուդոլֆ Մերց | ||
Հաջորդող | Միշելին Կալմի-Ռեյ | ||
| |||
2006 թվականի օգոստոսի 1-ից | |||
Նախորդող | Ժոզեֆ Դեյս | ||
Կուսակցություն՝ | CVP/PDC/PPD? | ||
Կրթություն՝ | Ցյուրիխի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան | ||
Ծննդյան օր | ապրիլի 10, 1963[1][2][3] (61 տարեկան) | ||
Ծննդավայր | Merenschwand, Muri District, Արգաու, Շվեյցարիա | ||
Քաղաքացիություն | Շվեյցարիա | ||
Ինքնագիր | |||
Դորիս Լոյթհարդը ծնվել է 1963 թվականի ապրիլի 10-ին Մերենշվանդում։ Ավարտել է Ցյուրիխի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1991-2006 թվականներին աշխատել է որպես իրավաբան։ 1997-2000 թվականներին եղել է Արգաուի կանտոնային խորհրդի պատգամավոր, իսկ 1999-2006 թվականներին՝ Շվեյցարիայի ազգային խորհրդի պատգամավոր։
2006 թվականին՝ Ժոզեֆ Դեյսի պաշտոնաթողությունից հետո, վերջինիս փոխարեն Դորիս Լոյթհարդն ընտրվել է Դաշնային խորհրդի անդամ՝ դառնալով դաշնային դեպարտամենտի ղեկավար տնտեսական հարցերի գծով, ինչով խախտվել է այն ավանդույթը, ըստ որի՝ Դաշնային խորհրդի անդամը փոխարինվել է նույն լեզվական խմբի ներկայացուցչով։ Նա դարձել է Դաշնային խորհրդի 109-րդ անդամը և 5-րդ կինն այդ պաշտոնում։
2008 թվականին ընտրվել է Շվեյցարիայի՝ 2009 թվականի փոխվարչապետ՝ 198 ձայնից հավաքելով 173-ը։ 2009 թվականի դեկտեմբերի 2-ին ընտրվել է Շվեյցարիայի՝ 2010 թվականի նախագահ՝ ստանալով 183 ընտրողներից 158-ի աջակցությունը[4]։
2015 թվականի դեկտեմբերին Դորիս Լոյթհարդն ընտրվել է Շվեյցարիայի՝ 2016 թվականի փոխնախագահ, իսկ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին կրկին ընտրվել է Շվեյցարիայի նախագահ՝ ստանալով 188 ձայն[5]։ Նախագահի պարտականություններն ստանձնել է 2017 թվականի հունվարի 1-ին[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.