From Wikipedia, the free encyclopedia
Դու Մու (803[1][2], Չանյան - 852[1], Չանյան), Թան դինաստիայի չինացի բանաստեղծ։
Դու Մուն ծագումով եղել է ազնվական, սակայն աղքատ ընտանիքից։ Ծնվել է Չանյան կայսրության մայրաքաղաքում։ Ստացել է լավ կրթություն։ 813 թվականին կորցրել է իր հորը։ Երիասարդ տարիներին մասնակցել է գավառներում ապստամբ իշխանների դեմ կազմակերպված ռազմական արշավներին։ 828 թվականին գերազանցորեն հանձնել է կայսերական քննությունը և արժանացել է ցզինշիի (մայրաքաղաքում երեք տարին մեկ անցկացվող քննություններին լավագույն արդյունքը ցուցաբերող) աստիճանի։ Դրանից հետո՝ 828-835 թվականներին, աշխատել է նահանգային կառավարման գրասենյակներում՝ ներկայիս Ցզյանսիի և Անհոյի տարածքներում։ 835-857 թվականներին Լոյանում եղել է կառավարական մարմինների ղեկավար։ 837 թվականին եղբոր հիվանդության պատճառով հրաժարվել է իր պաշտոնից։ 839 թվականին վերադարձել է մայրաքաղաք, որտեղ պաշտոն է ստացել կառավարությունում։ 841 թվականին նշանակվել է ներկայիս Հուբեյ նահանգի Հուանչժոու շրջանի կառավարիչ։ 846 թվականին դարձել է կառավարության անդամ և վերադարձել է Չանյան, որտեղ էլ 852 թվականին մահացել է։
Դու Մուն ստեղծագործել է շի և ֆու ժանրերում, ինչպես նաև հին չինական արձակում։ Նա առավել հայտնի է որպես զգայական, քնարական կարճ բանաստեղծությունների հեղինակ։ Բանաստեղծությունների նախապատմություն են հանդիսանում պատմական վայրերը կամ ռոմանտիկ իրավիճակները։ Դու Մուի բանաստեղծական ոճում համադրված են դասական կերպարները, առօրյա խոսքը և բառախաղերը։ Բացի այդ նա գրել է ծավալուն և երկար պոեմներ։ Դու Մուի գրչին են պատկանում մոտ 800 բանաստեղծություններ և պոեմներ։ Նրա ստեղծագործություններից առավել հայտնի են «Հրաժեշտից առաջ», «Զբոսանք լեռներում», «Աշնանային երեկո», «Երգ Աֆան պալատի մասին», «Իմ կարոտը», «Քսաչորսի կամուրջը» («Ուղերձ Հան Չոյին՝ Յանչժոյի փոխարքային» մյուս անվանումը)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.