Դրամատիկական թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
Դրամատիկական թատրոն, թատրոնի հիմնական տեսակներից մեկը՝ օպերային և բալետի, տիկնիկային և մնջախաղի թատրոնների հետ միասին[1]։ Ի տարբերություն օպերային և բալետի թատրոնի, որտեղ ներկայացման հիմքը երաժշտադրամատիկական ստեղծագործությունն է՝ օպերան, բալետը, օպերետը, դրամատիկական թատրոնի ներկայացումը հիմնվում է գրական ստեղծագործության՝ դրամայի կամ սցենարի վրա, որը ենթադրում է նաև իմպրովիզացիա։ Դրամատիկական թատրոնի դերասանի համար արտահայտչականության հիմնական միջոցը, բացի ֆիզիկական գործողություններից, նաև խոսքն է[2]՝ ի տարբերություն օպերայի, որտեղ ներկայացման բովանդակությունը բացվում է երաժշտության և երգեցողության մեջ և ի տարբերություն բալետի, որտեղ այն ի կատար է ածվում երաժշտապարային կերպարներում, պարի և մնջախաղի մեջ[2][3]։ Այդուհանդերձ,դրամատիկական թատրոնը հիմնականում սինթետիկ արվեստ է․ այն կարող է իր մեջ հավասարապես ներառել և՛ վոկալ, և՛ պար, և՛ մնջախաղ[2]։