Եգիպտական դիցաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Եգիպտական դիցաբանությունը և կրոնը։ Եգիպտական առասպելների մեջ կենտրոնական տեղ են գրավել հետևյալ հիմնական ցիկլերը՝ աշխարևի ստեղծումը, մեղքերի համար մարդկանց պատժելը, արևի աստված Ռայի պայքարը Ապոպ օձի կերպարով հանդես եկող խավարի ուժերի դեմ, Օսիրիսի մահն ու հարությունը և այլն։ Հին եգիպտացիների կրոնը սկզբնավորվել է նախնադարյան տոհմական համայնքներում և անցել զարգացման երկարատև ուղի՝ վերածվելով արևելյան բռնապետության աստվածաբանական բարդ համակարգի։ Նրա համար բնորոշ է հին հավատալիքների (ֆետիշիզմ, բույսերի աստվածացում և հատկապես՝ կենդանիների պաշտամունք) պահպանումը։ Հին Եգիպտոսի ամբողջ պատմության ընթացքում եգիպտացիները իրենց պաշտած գրեթե ամեն մի աստվածություն մարմնավորել են որևէ կենդանու մեջ։ Այսպես, Անուբիսը մեծարվել է գայլի կերպարանքով, Բաստը՝ կատվի, Հորը՝ բազեի և այլն։