Եզդիներ
From Wikipedia, the free encyclopedia
Եզդիներ (ինքնանվանումը քրդ.՝ Êzîdî, էզիդի), Միջին Արևելքի իրանալեզու ժողովուրդ, լեզուն` էզդիկի (քրդերենի քուրմանջի բարբառի խոսվածք)։ Որպես հնագույն ազգ, առաջացել է Միջագետքում՝ Իրաքի տարածքում, նրանց պատմական բնօրրանը համարվում է Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալը (ավելի ճանաչելի Սինջար)։ Եզդիները չունեն պետականություն, սփռված են աշխարհով մեկ։ Ապրում են Թուրքիայում, Իրաքում (գլխավորոպես՝ Մոսուլի և Սինջարի շրջաններում), Սիրիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում։ Ոչ ստույգ տվյալներով եզդիների թիվը աշխարհում հասնում է մինչև 3 միլիոնի։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Եզդիներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||
մինչև 3 մլն[1] |
||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||
Եզդիերեն | ||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||
Եզդիականություն (Շարֆադին) |
Եզդիներն իրենց կրոնը՝ եզդիականությունը, կոչում են Շարֆադին։ Եզդիներն իրենց կրոնի մասին տեղեկանում և գիտելիքներ են ձեռք բերում իրենց աղոթքներից. որոնք էզդիկի կոչվում են «կավլ» կամ ամբողջական՝ «ըլմ»։ Կավլերի (աղոթքների) լեզուն կոչվում է ադաբիերեն, որը բավականին բարդ է և գործածվում է միայն աղոթքների ժամանակ։
Եզդիականության մեջ գործում է սուրբ երրորդություն գաղափարախոսությունը՝ ի պատիվ եզդիական պանթեոնի 3 գլխավոր կերպարների՝ Տաուսե Մալակ, Շիխադի և Սլթան Էզդի (եզդ. Էզդիտե Սոր)։
Թյուր է այն կարծիքը, թե իբր Սլթան Էզդին Մուավիայի որդին է։ Մուավիան եղել է արաբ, որն ապրել է 8-9 դարերում։ Իսկ Սլթան Էզդին համարվում է լույս՝ Աստծո կողմից ստեղծված, որի համար ստույգ ժամանակաշրջան չի նշվում։
Եզդիներն իրենց ծագումից ի վեր կոչվել են 3 տարբեր անուններով՝ Մթհայրա, Ադաբի, ապա նոր Էզդի։