Ելլուսթոն (գետ)
գետ / From Wikipedia, the free encyclopedia
Ելլուսթոն (անգլ.՝ Yellowstone), գետ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում, Միսսուրի գետի առաջին վտակը (համարվում է վերին Միսսուրիի հիմնական վտակը)։ Երկարությունը կազմում է 1114 կմ։ Գետը սկիզբ է առնում և հոսում (վերին հոսք) Ժայռոտ լեռներում։ Նաև անցնում է Մոնտանա, Վայոմինգ, Հյուսիսային Դակոտա նահանգների և Ելոուսթոուն ազգային պարկի տարածքով։ Սա միակ գետն է, որ այս շրջանում չունի ամբարտակ։ Վերին հոսքում ունի ջրվեժներ։ Միջին և ներքին հոսքերում հանգիստ և հարթավայրային գետ է։ Սարերում սնուցվում է անձրևների և ձյան միջոցով։ Մոնտանա նահանգում գետը օգտագործվում է ոռոգման համար[1], ավազանի մակերեսը 181 299 կմ²[2], իսկ ջրի միջին ծախսը կազմում է 390 մ³/վ[3]։
Արագ փաստեր Ելլուսթոն, Բնութագիր ...
Ելլուսթոն | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1114 |
Ավազանի մակերես | 181 299 կմ² |
Ջրի ծախս | 390 |
Ջրահոսք | |
Ակունք | Ժայռոտ լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Միսսուրի |
Կոորդինատներ | 43°59′18″ հս․. լ. 109°55′45″ ամ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Bighorn River?, Tongue River?, Powder River?, Boulder River?, Clarks Fork Yellowstone River?, DePuy Spring Creek?, Gardner River?, Lamar River?, Shields River?, Stillwater River?, Sweet Grass Creek? և Armells Creek? |
Ջրի մարմիններ | Ելոուսթոուն (լիճ) |
Երկիր | ԱՄՆ |
Երկրամաս | Հյուսիսային Դակոտա, Մոնտանա և Վայոմինգ |
Ջրահավաք | Yellowstone River basin? |
Փակել