Ենթագիտակցություն
From Wikipedia, the free encyclopedia
Ենթագիտակցություն (անգլ.՝ subconsciousness), հնացած տերմին, որն օգտագործվում է բացատրելու համար հոգեբանական պրոցեսները։ Ներթափանցում է առանց գիտակցության մեջ արտահայտվելով և առանց գիտակցության կարգավորման։ Գիտության մեջ այս տերմինը ներմուծվել է 1889 թվականին Պիեռ Ժանեի կողմից ներկայացված փիլիսոփայական հղումներից։ Ավելի ուշ նա զարգացրեց այն՝ գրելով մի նոր հոդված «Հիստերիկների հոգեկան աշխարհը» վերնագրով։ Միաժամանակ կարելի է նշել, որ ենթագիտակցության մասին ժամանակակից քննարկումների աղբյուրը հանդիսանում է 1869 թվականը։ Այդ ժամանակ գերմանացի փիլիսոփա Էդուարդ ֆոն Հարտմանը հրապարակեց «Ենթագիտակցության փիլիսոփայությունը» աշխատությունը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |