From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Լվովիչ Շվարց (հոկտեմբերի 9 (21), 1896[1][2][3], Կազան, Կազանի գավառ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[4] - հունվարի 15, 1958[4][1][5][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային գրող։
Եվգենի Շվարց ռուս.՝ Евге́ний Льво́вич Шва́рц | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9 (21), 1896[1][2][3] |
Ծննդավայր | Կազան, Կազանի գավառ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | հունվարի 15, 1958[4][1][5][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Բոգոսլովսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, մանկագիր, գրող, սցենարիստ, արձակագիր, լրագրող և կինոսցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան |
Ժանրեր | պատմվածք, Թերթոն, պիես, Լիբրետո, բանաստեղծություն, հեքիաթ և հրապարակախոսություն |
Ուշագրավ աշխատանքներ | Dragon? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Evgeny Shvarts Վիքիպահեստում |
1914-1916 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մանուկների հոգեբանության նուրբ ըմբռնումով, հումորով, մանկության պոեզիայի կենդանի զգացումով են հատկանշված Շվարցի վիպակները («Շուրայի և Մարուսյայի արկածները», 1937, «Ուրիշի աղջիկը», 1937, «Առաջին դասարանցին», 1949, հայ․ հրտ․ 1950)։ Առաջին պիեսների համար, որ գրվել ու բեմադրվել են 1929-1934 թվականներին բնորոշ է Էքսցենտրիկ հորինվածքն ու սրամիտ խաղը։ ժողովրդական հեքիաթների, ինչպես նաև Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների սյուժեները Շվարցը օգտագործել է իր սեփական աշխարհն ու ինքնատիպ կենդանի կերպարները ստեղծելու համար․ «Մերկ թագավորը» (1934, հրտ․ 1960), «Կարմիր գլխարկը» (1937), «Ձյունե թագուհին» (1938), «Ստվեր» (1940) պիեսները։ Պատերազմի տարիներին գրել է «Վիշապ» (1944) պիես-պամֆլետը՝ խորհրդային դրամատիկական երգիծանքի ամենախոր և ինքնատիպ երկերից մեկը։ Ետպատերազմյան տարիներին Շվարցիի դրամատուրգիայում ուժեղացել է ուշադրությունը ժամանակակից մարդու կյանքի հոգեբանական ու կենցաղային մանրամասնությունների նկատմամբ («Սովորական հրաշք», 1956, «Պատմվածք երիտասարդ ամուսինների մասին», 1958, պիեսներ)։ Նրա սցենարներով նկարահանվել են «Մոխրոտը» (1947), «Առաջին դասարանցին» (1948), «Դոն Կիխոտ» (1957, ըստ Մ․ Սերվանտեսի) և այլ կինոնկարներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.