Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ
From Wikipedia, the free encyclopedia
«Եվրատեսիլ 2006 երգի մրցույթը» դարձել է Եվրատեսիլի 51-րդ մրցույթը և տեղի է ունեցել 2006 թվականի մայիսի 18-ին և 20-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Օլիմպիական փակ սրահում։ Մրցույթի ազգային հեռարձակող կազմակերպությունը եղել է Հունական հեռարձակող կորպորացիան (ՀՀԿ)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
Feel the Rhythm | ||||
Ամսաթվեր | ||||
Եզրափակիչ | 2006 մայիսի 20 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | Օլիմպիական փակ սրահ, Աթենք, Հունաստան | |||
Հաղորդավարներ | Մարիա Մենունոս և Սակիս Ռուվաս | |||
Բացում | Կիսաեզրափակիչ։ Հույն պարողներ՝ Eurovision Medley,
| |||
Ընդմիջման ելույթ | Կիսաեզրափակիչ։ Սակիս Ռուվասը կատարում է «I'm in Love with You» երգը Եզրափակիչ։ Ելենա Պապարիզուն կատարում է «Mambo!» երգը | |||
Մասնակցություն | ||||
Մասնակիցներ | Լորդի, Դիմա Բիլան, Hari Varešanović?, Mihai Trăistariu?, Կարոլա, LT United?, Թինա Կարոլ, Անդրե, Աննա Վիսսի, Brian Kennedy?, Sibel Tüzün?, Սևերինա Վուչկովիչ, Elena Risteska?, Texas Lightning?, Christine Guldbrandsen?, Cosmos?, six4one?, Sidsel Ben Semmane?, Daz Sampson?, Arsenie Todiraș?, Natalia Gordienko?, Las Ketchup?, Virginie Pouchain?, Eddie Butler?, Fabrizio Faniello?, Ich Troje?, Kate Ryan?, Silvía Night?, Luiz Ejlli?, Annet Artani?, Anžej Dežan?, Մարիանա Պոպովա, Sandra Oxenryd?, Nonstop?, Treble?, Séverine Ferrer?, Polina Smolova? և Jennifer Serrano? | |||
Առաջնելույթ | Հայաստան | |||
Մեկնել են | Ավստրիա Հունգարիա Սերբիա և Չեռնոգորիա Լիբանան | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 մասնակիցներին 1-ից մինչև 8, 10 և 12 միավորներով | |||
Հաղթական երգ | «Hard Rock Hallelujah» | |||
Զրո միավոր | չկա | |||
Մասնակցող երկրներ
Անցած տարիների մասնակիցներ Չեն անցել եզրափակիչ փուլ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
eurovision.tv/event/athens-2006 |
Մրցույթի վարողները եղել են հայտնի հույն երգիչ Սակիս Ռուվասը, Հունաստանի ներկայացուցիչ Եվրատեսիլում 2004 և 2009 թվականներին, և հույն-ամերիկյան հաղորդավարուհի և դերասանուհի, Մարիա Մենաունոսը։ Կիսաեզրափակիչում երկու հաղորդավարները կատարել էն Կատրինա և Վեյվս խմբի 1997-ին մրցույթը հաղթած «Love Shine A Light» երգը։ Ինտերվալներից մեկի համար Սակիս Ռուվասը երգեց իր «S'eho Erotefthi» երգի անգլերեն տարբերակը - «I'm in love with you»։ Ելենա Պապարիզուն, ով կատարեց հաղթած երգը Կիևում, Աթենքում կրկին վերադարձավ Եվրատեսիլի բեմ։ Հետևելով Սերտաբ Էրեների և Ռուսլանայի օրինակներին վերջի երկու տարիներին, եզրափակիչում նա երկու անգամ ելույթ ունեցավ՝ «My Number One» երգը կատարեց բացման ժամանակ և իր «Mambo!» երգը ինտերվալ-ակտի ժամանակ (որը արդեն հիթ էր Հունաստանում)։ Հույն պարողները նույնպես ներկա էին ինտերվալ-ակտերում, ինչպես նաև այլ հունական էլեմենտները։ Արձակվել էն մրցույթի պաշտոնական CD-ն և DVD-ն և նոր ներդրումը այս տարի եղել է գրքույկը հատուկ մրցույթի երկրպագուների համար։
Եվրատեսիլ 2006 երգի մրցույթը տեսավ իր 1000-րդ երգը Եվրատեսիլի պատմության մեջ, երբ Բրայան Քենեդին կատարեց իր «Every Song Is a Cry for Love» երգը կիսաեզրափակիչում։
Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցեց Հայաստանը։ Մրցույթին հրաժարվեցին մասնակցել Ավստրիան, Հունգարիան և Սերգիա և Չեռնոգորիան։
Մրցույթը հաղթեց Ֆինլանդիան ներկայացնող Լորդի խումբը իր «Hard Rock Hallelujah» երգով, հավաքելով 292 միավոր։ Այս երգը առաջին հարդ ռոք երգն էր, երբևէ հաղթած մրցույթում։ Սա Ֆինլանդիայի առաջին հաղթանակն էր Եվրատեսիլում քառասունհինգ տարի սպասելուց հետո։