«Եվրատեսիլ 2010» երգի մրցույթը դարձել է Եվրատեսիլի 55-րդ մրցույթը։ Անց է կացվում 2010 թվականի մայիսի 25-ից մինչև 29Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի արվարձան Բերումի«Telenor Arena» համալիրում։ Այդ մրցույթի անցկացման իրավունքը Նորվեգիան ստացել է, երբ որ Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում ազգությամբ բելառուս Նորվեգիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիբակը«Fairytale» երգով զբաղեցրել է 1-ին տեղը։
Սա «Եվրատեսիլ» երրորդ մրցույթն է, որն անցկացվում է Նորվեգիայում։ 1986 թվականին երկիրը դարձյալ անցկացման իրավունք էր ստացել, երբ «Bobbysocks» դուետը «La det swinge» երգով կարողացավ առաջին տեղ գրավել, և 1996 թվականին այն կրկնվեց «Secret Garden» դուետի «Nocturne» երգի հաղթանակով։