Արաքս
գետ / From Wikipedia, the free encyclopedia
Արաքս Աբոս, Աոռաս, Արագ, Արազի, Արախես, Արախիս, Արաս, Արասի, Արասխի, Արասկ, Արասպ, Արաատղ, Արաքսե, Արաքսեն, Արաքսենե, Արաքսես, Արաքսիս, Արեզ, Արեզի, Արես, Արրասս, Բասենի ջուր, Գենոն, Գնհովն, Գինոն, Գիհովն, Դվնագետ, Երազխ, Երասխ, Երես, էգրի, Էյրի, Էրես, Էրսի, Կումասաոր, Հայմոս, ճեհոն, Մայր Արաքս, Նյախրի Արազ, Պասին, Ջանունից գետ, Ջանունյաց գետ, Ռազ, Ռախս, Ռախսի, Ռակսի, Ռաս, Ռասխ, Ռոս, Օրոս(թուրքերեն՝ Aras, պարս.՝ ارس), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկը։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է Թուրքիայի, Հայաստանի, Արցախի, Իրանի և Ադրբեջանի տարածքը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաքս (այլ կիրառումներ)
Արաքս | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1072 կմ |
Ավազանի մակերես | 102 000 կմ² |
Ջրի ծախս | 285 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Լեռ. Բյուրակն (Բինգյոլ) Հայկական լեռնաշխարհ |
Ակունքի տեղակայում | Էրզրումի մարզ |
Բարձրություն | 3000 մ |
Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
Կոորդինատներ | 39°20′17″ հս․. լ. 41°19′42″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ախուրյան, Սևջուր, Հրազդան, Ազատ, Վեդի, Արփա, Նախիջևան գետ, Հագարի, Ողջի, Դուրովներ, Ֆընդըջաք, Աստղաձոր, Գաբուռդոն, Թոնրագետ, Ծավ, Կարավգետ, Կարճևան, Շավիղ, Շեռնագլուխ, Ցախուտ, Ազնաբերդ, Ալընճիչայ, Երնջակ, Բալըքլը, Գարեգետ, Դեմիրխան, Կարմիր, Կողբ, Մուրց, Կաղզվանի գետ, Գետամ, Գինեգույն, Ալքանա, Վարանդա, Ագուլիս, Օրդուբադի գետ, Գիլանչայ, Վանանդ, Ջարաջուր, Արբա, Արդոստ, Բայամ, Թալին, Բողարսըխ, Զանգմար, Մեղրի, Agh Chai?, Արածոգետ, Նռնաձոր, Ազապսու, Մալև, Ալոյի Մեշի ձոր, Իշխանագետ, Ալդարա, Ագրակ և Qarasu River? |
Երկիր | Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան և Իրան |
Երկրամաս | Արևելյան Ադրբեջան և Սյունիքի մարզ |
Ջրահավաք | Կասպից ծովի ավազան |
Աշխարհագրական տեղադրություն | Հայկական լեռնաշխարհ[1] |
Արաքսը սկիզբ է առնում Բյուրակնյան լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5° ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է, որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով և միանալով Կուրին՝ թափվում Կասպից ծովը։ Արաքսը հոսում է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի տարածքներով։ Նրա երկարությունը 1072 կիլոմետր է, որից 200 կիլոմետրը Հայաստանի տարածքում է։ Գետի լայնությունը մերձարաքսյան հարթությունում հասնում է 30-130 մետրի (Մեղրուն մերձ կիրճերում՝ 6-7 մետրի)։ Խորությունը 3-4,5 մետր է։