Կարմիր (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր, Ագչայ, Ակչայ, Աղչայ, Կզլչայ, Ղզըլչայ, Քըըզլչայ, վերին հոսանքում՝ Կոտոր, այժմ՝ Կոտուր[1]), գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը։ Երկարությունը՝ մոտ 170 կիլոմետր։ Սկիզբ է առնում Կոտուրի (Վասպուրականի լեռներ) լեռնաշղթայի արևմտյան լանջից։ Հոսում է նախ դեպի արևելք, ճեղքում Կոտուրի լեռնաշղթան, ապա թեքվում հյուսիս-արևելք, ընդունում ձախից Էլենդ (Աղանդռոտ), Աղչայ, իսկ աջից՝ Մարանդ (Զիլբիրչայ) վտակները և Նախիջևանի դաշտում միախառնվում Արաքսին։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը ապրիլ-մայիսին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կարմիր, Բնութագիր ...
Կարմիր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | մոտ 170 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վասպուրականի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | 38°59′39″ հս․. լ. 45°26′56″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աղչայ, Ալյանդռուդ և Աղանդռոտ |
Երկիր | Թուրքիա և Իրան |
Երկրամաս | Արևմտյան Ադրբեջան |
Ջրահավաք | Կասպից ծովի ավազան |
Փակել