Երզնկա
From Wikipedia, the free encyclopedia
Երզնկա (թուրքերեն՝ Erzincan), քաղաք Թուրքիայի Հանրապետությունում։ Հանդիսանում է Էրզինջանի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Արևմտյան Եփրատ գետի աջ ափին։ Հայնտի էր Երեզ, Երիզա, Երիզավան, Եզնկա, Արզնկա և այլ անուններով։
Քաղաք | ||
---|---|---|
Երզնկա | ||
Erzincan | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Էրզինջանի մարզԷրզինջանի մարզ | |
Գավառ | Երզնկայի գավառ | |
Մակերես | 1622 կմ² | |
ԲԾՄ | 1300 մ | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | 96 474 մարդ (2012) | |
Ազգային կազմ | թուրքեր, քրդեր | |
Կրոնական կազմ | սուննի իսլամ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 24x xxx | |
Ավտոմոբիլային կոդ | 24 | |
Պաշտոնական կայք | erzincan.bel.tr (թուրքերեն) | |
| ||
Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույց» աշխատության՝ քաղաքը գտնվել է Մեծ Հայքի թագավորության Բարձր Հայք նահանգի Եկեղյաց գավառում։ Նախաքրիստոնեական դարաշրջանում Երզնկայում էր գտնվում հայոց հավատքի տաճարներից մեկը՝ Անահիտ դիցամոր տաճարը, որի ավերակները պահպանվել են ցայսօր Ոսկե Բլուր կոչվող սրբավայրում։
Ուշ միջնադարում՝ Հայաստանի երրորդ բաժանումից (1555) հետո, Երզնկան անցել է Օսմանյան կայսրությանը։ Վարչականորեն մտել է Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառի մեջ։ Մինչև Հայոց ցեղասպանությունը (1915) քաղաքում ապրել է մեծաքանակ հայ բնակչություն, որի հիմնական մասը աքսորվել է կամ սպանդի ենթարկվել։ Այժմ քաղաքի բնակչությունը բաղկացած է թուրքերից, մասամբ՝ քրդերից։